Զիդանը կվերադառնա Ռեալ

Զիդանը կվերադառնա Ռեալ

11/03/2019 - 19:45

«Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնին կվերադառնա Զինեդին Զիդանը:

Սպասվում է, որ Սանտիագո Սոլարիի պաշտոնանկության և Զիդանի նշանակման մասին կհայտարարվի այսօր։

Ավելի վաղ El Pais-ը հայտնել էր, որ Զիդանը հրաժարվել է մրցաշրջանի կեսից վերադառնալ «Ռեալ» և այդ մասին որոշում կկայացնի միայն հունիսին, սակայն իրավիճակը կտրուկ փոխվել է։

El Chiringuito-ն անցյալ տարի առաջինն էր հայտնել Կրիշտիանու Ռոնալդուի «Ռեալից» «Յուվենտուս» տեղափոխվելու մասին: Այժմ պարբերականը հաստատում է ֆրանսիացու վերադարձը։

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ թիմը հնարավոր է գլխավորի Ժոզե Մոուրինյուն:

Զիդանի գլխավորությամ «Ռեալը» 3 անգամ անընդմեջ հաղթել է Չեմպիոնների լիգան:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023