Վինիսիուս. Բարսելոնան ավելի շատ գումար էր առաջարկում, բայց ես ընտրեցի Ռեալը

Վինիսիուս. Բարսելոնան ավելի շատ գումար էր առաջարկում, բայց ես ընտրեցի Ռեալը

20/03/2019 - 15:26

«Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունյորը պատմել է, թե ինչպես է հայտնվել Մադրիդում:

«Իմ հայրն ինձ երբեք չէր ասել այլ ակումբների հետաքրքրության մասին, մինչև չհայտնվեցին «Բարսելոնան» և «Ռեալը»: Մենք այցելեցինք երկու ակումբները և երկուսն էլ ինձ դուր եկան:

«Բարսելոնան» ավելի շատ գումար էր առաջարկում, բայց մենք ավելի լավ պրոեկտ էին փնտրում: Մարսելոն ու Կազեմիրոն ինձ հետ խոսեցին ու օգնեցին ճիշտ ընտրություն կատարել:

«Ռեալում» ամեն ինչ արագ է դասավորվում: Մարսելոն և Կազեմիրոն ասում էին, որ այստեղ ամեն բան արագ է տեղի ունենում:

Ժամանակին ոչ ոք չէր կարող մտածել, որ ես Բրազիլիայից դուրս կխաղամ:

Ես աստիճանաբար ապաքինվում եմ և ուզում եմ ինչքան հնարավոր է շուտ վերադառնամ: Հուսով եմ՝ կսկսեմ խաղալ մինչև մրցաշրջանի ավարտը»,- ասել է Վինիսիուսը Cadena SER-ի եթերում:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023