VBET -ը դարձել է Ուկրաինայի գավաթի տիտղոսային հովանավորը

VBET -ը դարձել է Ուկրաինայի գավաթի տիտղոսային հովանավորը

30/07/2021 - 10:54

Ինչպես տեղեկացնում է Vnews.am-ը` հղում կատարելով Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնական կայքին, VBET ընկերությունը դարձել է Ուկրաինայի գավաթի տիտղոսային հովանավորը։

Կողմերի միջև համագործակցության պայմանագիրը նախատեսված է երեք տարով։

«Ուկրաինայի գավաթն ազգային մրցաշար է, որը հնարավորություն է տալիս փոքր բնակավայրերի ներկայացուցիչներին մասնակցելու ամենաբարձր մակարդակի ֆուտբոլային մրցաշարի, իսկ բնակիչներին հնարավորություն է ընձեռում տեսնել ամենաբարձրակարգ թիմերի, որոնք հանդես են գալիս եվրագավաթներում և իրենց կազմում ունեն Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստներ։

VBET ընկերությունը մեծ պատասխանատվությամբ է մոտենում այս համագործակցությանը և հպարտությամբ կրելու է տիտղոսային հովանավորի պատվավոր կոչումը։  Ուկրաինայի ֆուտբոլի ասոցացիայի հետ համատեղ մենք ներկայացնում ենք գավաթի նոր տարբերանշանը և ֆիրմային տեսքը, որը խորհրդանշում է մրցաշարի զարգացման նոր փուլը», – նշել է VBET Ուկրաինայի սպորտային համագործակցությունների բաժնի ղեկավար Անտոն Սվետլիչնին։

«Մենք ուրախ ենք ողջունելու Ուկրաինայի գավաթի նոր տիտղոսային հովանավորին՝ VBET ընկերությանը։ Այս համագործակցությունը բարձրացնում է մրցաշարի կարգավիճակն ու նոր հնարավորություններ է ընձեռնում երկրի գլխավոր գավաթային մրցաշարին։ Նոր տարբերանշանն ու գավաթի վիզուալ ձևավորումը ընդգծում է այն առաջընթացը, որը մենք արդեն ունենք։ Վստահ ենք, որ Ուկրաինայի ֆուտբոլի ասոցացիայի և VBET ընկերության համագործակցության արդյունքում Ուկրաինայի գավաթի խաղարկությունը կդառնա էլ ավելի գունեղ և հետաքրքիր։ Հաջողություն ենք մաղթում մրցաշարի բոլոր մասնակիցներին բաղձալի գավաթի համար պայքարում»․ – նշել է Ուկրաինայի ֆուտբոլի ասոցացիայի առաջին փոխնախագահ Օլեգ Պրոտասովը:

Հավելենք, որ Ուկրաինայի գավաթի նոր` 2021/22 խաղարկությունը մեկնարկելու է օգոզտոսի 4-ին։

Հիշեցնենք, որ VBET-ը դարձել է նաև Ուկրաինայի Սուպերգավաթի գլխավոր հովանավորը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023