Transfermarkt-ը թարմացրել է Ա սերիայում հանդես եկող խաղացողների տրանսֆերային արժեքները

Transfermarkt-ը թարմացրել է Ա սերիայում հանդես եկող խաղացողների տրանսֆերային արժեքները

06/03/2020 - 13:09

Transfermarkt պորտալը, որը ներկայացնում է խաղացողների օպտիմալ շուկայանան գները, թարմացրել է իտալական Ա սերիայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։

Գնային առումով ամենաշատ աճը գրանցել են «Լացիոյի» կիսապաշտպան Լուիս Ալբերտոն (55 մլն եվրո), «Միլանի» եզրային պատշպան Թեո Էրնանդեսը (40 մլն), ինչպես նաև «Վերոնայի» կենտրոնական պաշտպան Մարշ Կումբուլան (25 մլն), որոնց տրանսֆերային արժեքը աճել է 15 մլն եվրոյով։

«Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնիի (35 մլն) և «Ֆիորենտինայի» կենտրոնական հարձակվող Դուշան Վլահովիչի (18 մլն) արժեքներն աճել են 12 մլն եվրոյով։

Գնային աճ են գրանցել նաև «Յուվենտուսի» խաղացողներ Ռոդրիգո Բենտանկուրն (50 մլն) ու Մերիհ Դեմիրալը (30 մլն), «Լացիոյի» կենտրոնական կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը (80 մլն), ինչպես նաև «Ինտերի» կենտրոնական հարձակվող Ռոմելու Լուկակուն, որոնց արժեքն աճել է 10 մլն եվրոյով։

Ամենաշատ գնային անկում գրանցվել է «Նապոլիի» կիսապաշտպան Ալանի մոտ (40 մլն), ում արժեքը նվազել է 10 մլն եվրոյով։ «Յուվենտուսի» եզրային կիսապաշտպան Դուգլաս Կոստայի գինը նվազել է 8 մլն եվրոյով՝ կազմելով 30 մլն եվրո, իսկ «Նապոլիի» խաղացողներ Խոսե Կալյեխոնի, Ֆաուզի Ղուլյամի, «Միլանի» կիսապաշտպան Ջակոմո Բոնավենտուրայի արժեքները նվազել են 6 մլն եվրոյով։ Այս երեք խաղացողների շուկայական գինը այժմ կազմում է 12 մլն եվրո։

Գնային անկում են գրանցել նաև «Ինտերի» նորեկ Քրստիան Էրիկսենը (85 մլն), «Նապոլիի» պաշտպան Կալիդո Կուլիբալին (70 մլն), «Յուվենտուսի» կիսապաշտպաններ Միրալեմ Պյանիչը (65 մլն), Արոն Ռեմզին (35 մլն) և Ֆեդերիկո Բերնարդեսկին (35 մլն), որոնց արժեքները նվազել են 5-ական մլն եվրոյով։

# , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023