Տոտենհեմը հաղթեց Լեսթերին (տեսանյութ)

Տոտենհեմը հաղթեց Լեսթերին (տեսանյութ)

10/02/2019 - 19:32

ԱՊԼ-ի 26-րդ տուրում «Տոտենհեմը» ընդունել էր «Լեսթերին»: Լոնդոնյան թիմը հաղթեց 3:1 հաշվով:

33-րդ րոպեին Դևիսոն Սանչեսը բացել է հաշիվը:

Հանդիպման 60-րդ րոպեին Վարդին չի կարողացել հստակ իրացնել 11 մետրանոցը. իր թիմին փրկել է Ուգո Լորիսը: Ընդամենը 3 րոպե անց Էրիկսենը կրկնապատկել է հաշիվը:

76-րդ րոպեին Վարդին, այնուամենայնիվ, կրճատել է հաշվի տարբերությունը: Ավելացված առաջին րոպեին Սոն Հոն Մինը ձևակերպել է վերջնարդյունքը՝ 3:1:

Այս հաղթանակից հետո Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը 60 միավորով 3-րդ հորիզոնականում է:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023