«Նապոլիի» կենտրոնական պաշտպան Կիմ Մին Ջեն, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, հարավկորեացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են մի շարք անգլիական գրանդ ակումբներ։ Աղբյուրի փոխանցմամբ` խոսքը «Մանչեսթեր Սիթիի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Նյուքասլի» մասին է։ Նշվում է, որ 26-ամյա պաշտպանի ու «Նապոլիի» միջև գործող պայմանագրում առկա է հրաժարագնի կետ, որը 40 […]
Ավելին
ՊՍԺ-ի հարձակվող Լեո Մեսսին, ով որոշել է հեռանալ փարիզյան ակումբից, մտադիր է վերադառնալ «Բարաելոնա»։ Ինչպես տեղեկացնում է RMC Sport-ը, արգենտինացի ֆուտբոլիստը, հանուն կատալոնական ակումբ վերադառնալու, պատրաստ է երեք անգամ նվազեցնել աշխատավարձը։ Իրադարձությունների նման զարգացման դեպքում 35-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կլինի 10 մլն եվրո։ Հաղորդվում է, որ Մեսսիի` «բլաուգրանայի» շարքերը վերադառնալու հարցում կարևոր դերակատարություն է ստանձնել […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՊՍԺ-ի հարձակվող Լեո Մեսսին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա ակումբից: Reuters գործակալությունը հայտնում է, որ անցնող ամիսների ընթացքում արգենտինացի ֆուտբոլիստին պայմանագրի պաշտոնական առաջարկ միայն մեկ ակումբ է կատարել: Խոսքը Սաուդյան Արաբիան ներկայանցող «Ալ Հիլալի» մասին է: Դեռևս նախորդ ամիս ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնեց, որ «Ալ Հիլալը» 35-ամյա ֆուտբոլիստին […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բորուսիա Դորտմունդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Ռեալ Մադրիդի» կազմում: Ըստ The Times-ի տեղեկությունների՝ ռուրյան ակումբն անգլիացի ֆուտբոլիստի վաճառքից ցանակնում է վաստակել նվազագույնը 130 մլն ֆունտ (148 մլն եվրո) ու սպասվում է, որ «սերուցքայինները» պատրաստվում են բավարարել «Բորուսիայի» ֆինանսական պահանջը: Աղբյուրի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբը 19-ամյա կիսապաշտպանին առաջարկել է տարեկան […]
Ավելին
«Բրայթոնի» կիսապաշտպան Ալեքսիս Մաք Ալիսթերն, ամենայն հավանականությամբ, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփոխի ակումբային գրանցումը: Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, արգենտինացի կիսապաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Լիվերպուլը»: Աղբյուրի փոխանցմամբ՝ մերսիսայդյան ակումբի ներկայացուցիչները ֆինանսական առաջարկ են կատարել 24-ամյա կիսապաշտպանին՝ ներկայացանելով նաև «Լիվերպուլի» մարզական ծրագիրը: Այժմ կողմերը բանակցություններ են վարում, սակայն դեռևս համաձայնության չեն հասել: Ռոմանոն հաստատում […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնայի» ֆուտբոլային գծով տնօրեն Մատեու Ալեմանին սույն թվականի հունիսի 30-ից հետո լքելու է զբաղեցրած պաշտոնը։ Ըստ Fox Sports-ի լրագրող Վերոնիկա Բրունատիի տեղեկությունների` 60-ամյա ֆունկցիոները դեմ է Լեո Մեսսիի «Բարսելոնա» վերադարձին։ Աղբյուրի փոխանցմամբ` Մեսսիին վերադարձնելու հարցում Ալեմանին չի կիսում «բլաուգրանայի» նախագահ Ժոան Լապորտայի գաղափարները, քանի որ ցանկանում է երիտասարդացնել թիմի կազմը։ Բացի […]
Ավելին
ՊՍԺ-ի հարձակվող Լեո Մեսսին, ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա ակումբից։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կասկած չկա, որ արգենտինացի ֆուտբոլիստը հեռանալու է փարիզյան ակումբից։ Աղբյուրի փոխանցմամբ` 35-ամյա ֆուտբոլիստի հայրը` Խորխե Մեսսին, դեռևս մեկ ամիս առաջ իր որդու որոշումը հայտնել է «Պարի Սեն-Ժերմենի» ղեկավարությանը։ Հաղորդվում է, որ Մեսսիի ու ՊՍԺ-ի […]
Ավելին
«Բորուսիա Դորտմունդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Ռեալ Մադրիդի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «արքայական» ակումբը գրեթե ավարտին է հասցրել անգլիացի ֆուտբոլիստի գործարքը։ Աղբյուրի փոխանցմամբ` 19-ամյա ֆուտբոլիստը որոշել է համալրել «սերուցքայինների» շարքերը, որի մասին տեղյակ են նաև «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը», որոնք նույնպես հետաքրքրված էին նրա ծառայություններով։ Վերոնշյալ ակումբները, իմանալով Բելինգհեմի որոշման մասին, […]
Ավելին
«Նյուքասլն» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է ձեռք բերել «Բարսելոնայի» եզրային հարձակվող Ռաֆինիային։ Ինչպես տեղեկացնում է Jijantes FC-ին, «կաչաղակները» գործարքի դիմաց պատրաստ են վճարել 80 մլն եվրո։ Աղբյուրի փոխանցմամբ` «բլաուգրանան» տրանսֆերի հարցում անգլիական ակումբից բանավոր առաջարկ է ստացել։ Ավելի վաղ As-ը հայտնում էր, որ բրազիլացի վինգերին իր շարքերում են ցանկանում տեսնել նաև «Արսենալն» ու «Տոտենհեմը»։ […]
Ավելին
«Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին, ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կփոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Sky Sports Deutschland-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը, ֆրանսիացի հարձակվողին ձեռք բերելու հիմնական թեկնածուն «Բավարիան» է, սակայն գործին պատրաստ է խառնվել նաև «Մանչեսթեր Յունայթեդը»։ Ընդ որում, աղբյուրի փոխանցմամբ, «կարմիր սատանաները» գործարքի հարցում այժմ ավելի ակտիվ գործողություններ են ձեռնարկում, քան «ռեկորդ […]
Ավելին
1 86 87 88 89 90 313

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023