Պաշտոնական. Տոտենհեմը խոշոր գումարի դիմաց գնեց Նոթինգհեմ Ֆորեսի կիսապաշտպանին

Պաշտոնական. Տոտենհեմը խոշոր գումարի դիմաց գնեց Նոթինգհեմ Ֆորեսի կիսապաշտպանին

02/09/2023 - 11:54

Ինչպես տեղեկացնում է «Տոտենհեմի» պաշտոնական կայքն, ակումբը գնել է «Նոթինգհեմ Ֆորեսթի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Բրենան Ջոնսոնին։

Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2028 թ. հունիսի 30-ը, իսկ «խթանները» գործարքի դիմաց «անտառապահներին» վճարել են 55 մլն եվրո։

Նշենք, որ այս գործարքը դարձել է «Ֆորեսթի» պատմության ամենաթանկարժեք վաճառքը և գերազանցել Բրիտ Ասոմբալոնգայի ռեկորդը, ում դիմաց «Միդլսբրոն» 2017 թ. հուլիսին «անտառապահներին» վճարել է 17 մլն եվրո։

Հավելենք, որ Բրենան Ջոնսոնը «Նոթինգհեմ Ֆորեսթի» սան է, որի կազմում անցկացրել է 109 հանդիպում` դառնալով 29 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023