Ռոմանո. «Այդ տրանսֆերը փոխեց իմ կյանքը»

Ռոմանո. «Այդ տրանսֆերը փոխեց իմ կյանքը»

03/09/2023 - 14:57

Օրեր առաջ համաշխարհային ֆուտբոլի գլխավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հյուրընկալվել է «The rest is football» փոդքասթին, որը վարում են անգլիական ֆուտբոլի լեգենդներ Ալան Շիրերն ու Գարի Լինեկերը և «Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան Մայքա Ռիչարդսը։

Զրույցի ժամանակ Ռոմանոն պատմել է նաև, թե որ տրանսֆերն է իր կյանքում ամենակարևոր նշանակությունն ունեցել.

«Բրունու Ֆերնանդեշի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը փոխեց իմ կյանքը։

Մինչ այդ ես հիմնականում գրում էի իտալական և մի փոքր էլ եվրոպական ֆուտբոլի մասին։

Այդ ժամանակ հասկացա, որ համաշխարհային շուկայում ինչ-որ յուրահատուկ բան անելու ժամանակն է։

Ես տեղեկություն ստացա այն մասին, որ նա տեղափոխվելու է «Մանչեսթեր Յունայթեդ» այն բանից հետո, երբ այդ ամռանը բոլորը քննարկում էին` արդյո՞ք նա համալրելու է «կարմիր սատանաների» շարքերը, թե՞` ոչ։ Ես հայտնեցի, որ գործարքն ամռանը չի կայանալու։

Այնուհետև, ձմռանը ես լուսանկար ստացա, որտեղ Բրունուն և նրա գործակալն էին, ովքեր մեկնում էին Մանչեսթեր։ Այդ պահը փոխեց իմ կյանքը»,- նշել է Ռոմանոն։

Հիշեցնենք, որ Բրունու Ֆերնանդեշը «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվել է 2020 թ. հունվարին։

Այդ ժամանակ մանկունյական ակումբը պորտուգալացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Սպորտինգին» վճարեց 65 մլն եվրո։

Նշենք, որ Ֆերնանդեշը մինչ օրս «կարմիր սատանաների» կազմում անցկացրել է 188 հանդիպում` դառնալով 65 գոլի և 55 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023