Բրազիլական «Ֆլումինենսեի» 17-ամյա վինգեր Կայկին կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիի» կազմում։ Այդ մասին տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցո Ռոմանոն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը շատ մոտ են վերջնական համաձայնության հասնելուն։ Կայկին «Սիթիի» շարքերը կհամալրի 2022 թվականի հուլիսի 1-ին և ակումբի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր։ «Ֆլումինենսեն» խաղացողի դիմաց կստանա 10 մլն եվրո, որին հետագայում կավելանան նաև տարբեր բոնուսներ, […]
Ավելին
«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Յունայթեդին» , հայտնվել է մի շարք գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում։ Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ն, «Ինտերը» և «Ռեալը»։ Բացի այս ակումբներից, անգլիացի կիսապաշտպանին ցանկանում են ձեռք բերել նաև Պրեմիեր լիգայի բարձր հորիզոնականները զբաղեցնող ակումբները։ Խոսքը լավագույն վեցնյակում գտնվող ակումբների […]
Ավելին
Հյուսիսային Ամերիկայում «Բարսելոնայի» սկաուտական բաժնի նախկին ղեկավար Անդրե Կյուրին պատմել է, որ «Ռեալի» ներկայիս վինգեր Վինիսիուս Ժունիորը ժամանակին կարող էր հայտնվել կատալոնական ակումբի կազմում։ «Մենք Վինիսիուսին նկատել էինք «Ռեալից» երեքուկես տարի շուտ, սակայն վերջնական արդյունքում, նրա գործակալները, ովքեր համաձայնություն ունեին «Բարսայի» հետ, դավաճանեցին մեզ։ Նրանց ընկերության հաճախորդները մենք էինք, ոչ թե «Ռեալի» ներկայացուցիչները։ Մենք հիանալի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Bild -ի թղթակից Քրիստիան Ֆալկը, «Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգը հայտնվել է «Բարսելոնայի» և «Տոտենհեմի» ուշադրության կենտրոնում։ 32-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, ազատ գործակալի կարգավիճակով, հեռանալու է մյունխենյան ակումբից․ այդ մասին հաստատել է «Բավարիայի» սպորտային տնօրեն Հասան Սալիհամիջիչը։ Ակումբի ղեկավարությունն անձամբ նոր պայմանագիր չի առաջարկելու Բոատենգին։ Sportbuzzer․de-ն էլ գրում է, որ Ժերոմ […]
Ավելին
«Բենևենտոյի» հարձակվող Ադոլֆո Գայչը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են Մոսկվայի ԲԿՄԱ-ին, հնարավոր է, կարիերան շարունակի իտալական թոփ ակումբի կազմում։ Ինչպես տեղեկացնում է Milan News-ը՝ հղում կատարելով La Gazzetta dello Sport-ին, արգենտինացի ֆուտբոլիստի ծառայություններով սկսել է հետաքրքրվել «Միլանը»։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Գայչին շարունակում է հետևել նաև «Ինտերը», որը նրան դիտարկում է որպես պահեստային հարձակվող։ «Ներաձուրիները» կարծում են, […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում «Ռեալը» սեփական հարկի տակ 3։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Լիվերպուլի» նկատմամբ։ Խաղից հետո «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է իր ապագայի մասին․ «Իտալիան մշտապես իմ սրտում է, իսկ «Յուվենտուսը» միշտ կարևոր է ինձ համար։ Վերդառնա՞լ։ Չգիտեմ (Խմբ․՝ ծիծաղում է)։ Ես այժմ «Ռեալի» ղեկին եմ։ Տեսնենք․․․»,- նշել է […]
Ավելին
Իտալացի լրագրող Ֆաբրիցո Ռոմանոյին հաջողվել է մի շարք մանրամասներ պարզել «Յուվենտուսի» ու հոլանդացի կենտրոնական պաշտպան Մաթիաս դե Լիխիտի միջև կնքված պայմանագրից։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը, իսկ 21-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 150 մլն եվրո, որը սկսելու է գործել 2022 թվականի հուլիսից։ Հաղորդվում է, որ թուրինյան ակումբը գալիք […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Milan News-ը՝ հղում կատարելով իտալացի լրագրող Ջալուկա դի Մարցիոյին, «Ատալանտայի» հարձակվող Յոսիպ Իլիչիչը հայտնվել է «Միլանի» ուշադրության կենտրոնում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «ռոսոներիների» ղեկավարներն արդեն կապ են հաստատել սլովենացի ֆուտբոլիստի ներկայացուցիչիների հետ։ Դի Մարցիոն հայտնում է նաև, որ ինքը՝ Իլիչիչը դեմ չէ փոխել ակումբային գրանցումը, քանի որ նրա ու «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջանպիերո Գասպերինիի […]
Ավելին
Հայտնի է դարձել, թե «Ռեալն» ինչպես է վերաբերվում այն փաստին, որ «Բարսելոնան» նույնպես հետաքրքրված է «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդի ծառայություններով։ Ինչպես գրում է Onda Cero-ն, «արքայական» ակումբի ղեկավությունը վստահ է, որ «Բարսելոնան» ֆինանսական միջոցներ չունի, որպեսզի վճարի 20-ամյա ֆուտբոլիստի համար պահանջվող 150 մլն եվրոն։ Խաղացողի տրանսֆերի դիմաց հենց այդքան է ցանկանում վաստակել դորտմունդյան ակումբը։ […]
Ավելին
Ինչպես գիտեք, «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդի գործակալ Մինո Ռայոլան և հայրը՝ Ալֆ-Ինգե Հալանդը օրեր առաջ հանդիպել են «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ՝ քննարկելով նորվեգացի ֆուտբոլիստի տրանսֆերային մանրամասները։ Ինչպես տեղեկացնում է El Chiringuito TV-ն, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ոչ միայն Հալանդի տրանսֆերը, այլև «Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Մաթիաս դե Լիխտի հավանական տեղափոխության հնարավորությունը կատալոնական ակումբ։ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023