ՊՍԺ-ի հարձակվող Լեո Մեսսիի ապագան շարունակում է մնալ անորոշ։ Արգենտինացի ֆուտբոլիստի և փարիզյան ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին, որն, ամենայն հավանականությամբ, չի երկարաձգվելու։ Ինչպես տեղեկացնում է GFFN-ը, «Բարսելոնան» և ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամիի» հետ համատեղ աշխատում է 35-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու շուրջ։ Աղբյուրի փոխանցմամբ` Մեսսիի համար դեռևս գործում է […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բրենթֆորդի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Ֆրայբուրգի» և Նիդեռլանդների հավաքականի դարպասապահ Մարկ Ֆլեկենին։ Կողմերը կնքել են 4 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «մեղուները» գործարքի դիմաց վճարել են 13 մլն եվրո, որը եղել է Ֆլեկենի ու «Ֆրայբուրգի» միջև գործող պայմանագրում առկա […]
Ավելին
«Դինամո Զագրեբի» և Խորվաթիայի հավաքականի դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչն, ամենայն հավանականությամբ, կարկերան կշարունակի «Վիլյառեալի» կազմում։ Ինչպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, «դեղին սուզանավը» 28-ամյա դարպասապահի տրանսֆերի դիմաց առաջարկել է 8 մլն եվրո, և այժմ կողմերը մոտ են վերջնական համաձայնության հասնելուն։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն էլ տեղեկացնում է, որ ակումբները գործարքի հարցում վերջնական համաձայնություն չունեն։ Աղբյուրի փոխանցմամբ` «Վիլյառեալը» […]
Ավելին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խավին հայտարարել է, որ նախորդ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբը շատ մոտ է եղել «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաու Կանսելուին ձեռք բերելուն. «Մենք ցանկանում էինք, որպեսզի Ժոաու Կանսելուն տեղափոխվի «Բարսելոնա»: Նրա ծառայություններն առաջարկել էին մեզ ու մոտ էինք համաձայնության հասնելուն: Այդուհանդերձ, «Ման. Սիթին» այդ ամենը քննարկեց թիմի ներսում և ասացին, որ չեն ցանկանում, […]
Ավելին
«Չելսիի» հարձակվող Ժոաու Ֆելիքսն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կվերադառնա «Ատլետիկո Մադրիդ». պորտուգալացի ֆուտբոլիստն «ազնվականների» կազմում հանդես էր գալիս վարձակալությամբ։ Այդ տեղեկությունը հաստատել է նաև «Ատլետիկոյի» սեփականատեր Էնրիկե Սերեսոն. «24 ժամ առաջ մեզ տեղեկացրին, որ Մաուրիսիո Պոչետինոն հույսեր չի կապում Ֆելիքիս հետ. նրան չեն տեսնում «Չելսիի» մարզական ծրագրում։ Նա կվերադառնա «Ատլետիկո»։ Որևէ ծրագրված բան չունենք։ Տեսնենք` […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լուչիանո Սպալետին հեռանալու է «Նապոլիի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Այժմ «աձուրիները» նոր գլխավոր մարզիչ են փնտրում, որի հիմնական թեկնածուներից մեկը Լուիս Էնրիկեն է։ Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` նեապոլիտանական ակումբն այժմ բանակցություններ է վարում 53-ամյա մասնագետի հետ։ Նշվում է, որ «Նապոլին» Էնրիկեի նշանակման հարցում դեռևս չի շտապում, սակայն փորձում է անել ամեն […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կարիմ Բենզեման, հնարավոր է, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանա «արքայական» ակումբից։ Ինչպես տեղեկացնում է Relevo-ն, ֆրանսիացի հարձակվողը Սաուդյան Արաբիայից աստղաբաշխական առաջարկ է ստացել, ըստ որի, նա 2 տարում կվաստակի 200 մլն եվրո աշխատավարձ։ Առաջարկը ներառում է նաև հավելյալ եկամուտներ տարբեր գովազդային պայմանագրերից, երեխաների համար դպրոցի հիմնում, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի, Հունաստանի և […]
Ավելին
«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը, հնարավոր է, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանա մյունխենյան ակումբից։ Ինչպես տեղեկացնում է El Nacional-ը, գերմանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին», որը տեղյակ է, որ Կիմիխը մտադիր է հեռանալ մյունխենյան ակումբից և պատրաստ է նրան հրավիրել իր շարքերը։ Աղբյուրի փոխանցմամբ` 28-ամյա ֆուտբոլիստին «Մանչեսթեր Սիթիի» կազմում ցանկանում է տեսնել անձամբ ակումբի գլխավոր […]
Ավելին
«Ռեալ Մադրիդը» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել նոր հարձակվողի։ Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչեկոտին հիացած է «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմենի խաղով, սակայն իտալացի մասնագետը նախապատվությունը տալիս է Հարի Քեյնին («Տոտենհեմ»)։ Այդուհանդերձ, աղբյուրի փոխանցմամբ, վերոնշյալ ֆուտբոլիստներից մեկի տրանսֆերն իրականացնելը քիչ հավանական է, քանի որ «սերուցքայինները» մտադիր են […]
Ավելին
ՊՍԺ-ի կիսապաշտպան Կարլոս Սոլերը, հնարավոր է, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վերադառնա իսպանական Լա լիգա։ Ինչպես տեղեկացնում է As-ը, 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ատլետիկո Մադրիդը»։ Աղբյուրի փոխանցմամբ` «ռոխիբլանկոն» Սոլերին ցանակցել է ձեռք բերել, երբ վերջինս դեռ հանդես էր գալիս «Վալենսիայի» կազմում, սակայն այդ ժամանակ գործարքը ձախողվեց։ Նշվում է, որ հաջորդ շաբաթ «հնդկացիների» գլխավոր մարզիչ Դիեգո […]
Ավելին
1 118 119 120 121 122 350

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026