Անգլիական գրանդը պատրաստվում է  թիմ հրավիրել Կիմիխին

Անգլիական գրանդը պատրաստվում է թիմ հրավիրել Կիմիխին

30/05/2023 - 00:20

«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը, հնարավոր է, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանա մյունխենյան ակումբից։

Ինչպես տեղեկացնում է El Nacional-ը, գերմանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին», որը տեղյակ է, որ Կիմիխը մտադիր է հեռանալ մյունխենյան ակումբից և պատրաստ է նրան հրավիրել իր շարքերը։

Աղբյուրի փոխանցմամբ` 28-ամյա ֆուտբոլիստին «Մանչեսթեր Սիթիի» կազմում ցանկանում է տեսնել անձամբ ակումբի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, ով մինչ օրս հիանալի հարաբերություններ Կիմիխի հետ. նրանք միասին աշխատել են «Բավարիայում»։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կիմիխի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ռեալ Մադրիդն» ու «Բարսելոնան»։

Մամուլում հատկապես շրջանառվում էր կատալոնական ակումբի տարբերակը, սակայն «բլաուգրանան» դժվար թե ֆինանսապես կարողանա մրցակցել «Ման. Սիթիի» հետ։

Հավելենք, որ Կիմիխը «Բավարիայի» կազմում հանդես է գալիս 2015 թ. հուլիսից` անցկացրած 347 խաղում դառնալով 40 գոլի և 94 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023