Չելսին որոշում է կայացրել Ֆելիքսի ապագայի վերաբերյալ

Չելսին որոշում է կայացրել Ֆելիքսի ապագայի վերաբերյալ

30/05/2023 - 17:20

«Չելսիի» հարձակվող Ժոաու Ֆելիքսն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կվերադառնա «Ատլետիկո Մադրիդ». պորտուգալացի ֆուտբոլիստն «ազնվականների» կազմում հանդես էր գալիս վարձակալությամբ։

Այդ տեղեկությունը հաստատել է նաև «Ատլետիկոյի» սեփականատեր Էնրիկե Սերեսոն.

«24 ժամ առաջ մեզ տեղեկացրին, որ Մաուրիսիո Պոչետինոն հույսեր չի կապում Ֆելիքիս հետ. նրան չեն տեսնում «Չելսիի» մարզական ծրագրում։

Նա կվերադառնա «Ատլետիկո»։ Որևէ ծրագրված բան չունենք։ Տեսնենք` իրադարձություններն ինչպես կզարգանան»,- Սերեսոյի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ` 23-ամյա ֆուտբոլիստն իրեն լավ էր զգում Լոնդոնում և մտադիր է եղել կարիերան շարունակել «Չելսիի» կազմում։

Այդուհանդերձ, «թոշակառուների» և «հնդկացիների» միջև կնքված վարձակալական պայմանագիրը չի ներառել գնման իրավունք. գործարքը կախված է եղել միայն երկու ակումբներից, իսկ «Չելսին» հրաժարվել է ձեռք բերել պորտուգալացի հարձակվողի տրանսֆերային ամբողջական իրավունքները։

Հավելենք, որ Ֆելիքսը «Չելսիի» կազմում անցկացրել է 20 հանդիպում և խփել 4 գոլ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023