«Ջենոայի» կենտրոնական պաշտպան Ռադու Դրագուշինը, ամենայն հավանականությամբ, շուտով կփոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, ռումինացի ֆուտբոլիստի համար լրջորեն պայքարում են «Տոտենհեմը» և «Բավարիան»։ Աղբյուրի փոխանցմամբ` տևական ժամանակ 21-ամյա ֆուտբոլիստի համար պայքարում ֆավորիտը «Տոտենհեմն» էր, որը նրա դիմաց «Ջենոային» առաջարկել է 25+5 մլն եվրո և աջ պաշտպան Ջեդ Սփենսին 6 ամսով վարձակալելու իրավունք։ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 16-րդ տուրի մեկնարկային խաղում «Յուվենտուսը» «Լուիջի Ֆերարիս» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Ջենոայի»։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։ «Բյանկոներիների» կազմից 28-րդ րոպեին հաշիվը բացեց Ֆեդերիկո Կիեզան, իսկ 48-րդ րոպեին տանտերերի պատասխան գոլը խփեց Ալբերտ Գյուդմունդսոնը։ Այս ոչ-ոքիից հետո Մասիմիլիանո Ալեգրիի թիմը վաստակեց 37 միավոր և զբաղեցնում է 2-րդ […]
Ավելին
Անցնող օրերին կայացան Իտալիայի գավաթի 1/16 եզրափակիչի հանդիպումները, որոնց շրջանակներում գրանցվեցին հետևյալ արդյունքները. «Կրեմոնեզե» 2:1 «Չիտադելա» «Սալերնիտանա» 4:0 «Սամպդորիա» «Բոլոնիա» 2:0 «Վերոնա» «Ջենոա» 2:1 «Ռեջինա» «Լեչչե» 2:4 «Պարմա» «Ուդինեզե» 1:2 «Կալյարի» «Սասուոլո» 0:0 (11 մ – 5:4) «Սպեցիա» «Տորինո» 1:2 «Ֆրոզինոնե» Մրցաշարի 1/8 եզրափակիչում ձևավորվեցին հետեյալ զույգերը. «Ինտեր» – «Բոլոնիա» «Ֆիորենտինա» – «Պարմա» «Ատալանտա» – […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 8-րդ տուրում «Միլանը» «Լուիջի Ֆերարիս» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Ջենովայի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «ռոսոներիները» հաղթեցին 1:0 հաշվով։ Ստեֆանո Պիոլիի թիմին հաղթանակ պարգևեց 87-րդ րոպեին Քրիստիան Պուլիշիչի խփած միակ գոլը։ Նշենք, որ հանդիպման վերջնամասը պարզապեզ թրիլլերային ստացվեց։ Ամենատպավորիչն այն էր, որ երկու ակումբների դարպասապահներն էլ մի քանի րոպեների տարբերությամբ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 6-րդ տուրի վերջին խաղում «Ռոման» «Լուիջի Ֆերարիս» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Ջենոայի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ «գայլերն» անչափ անհաջող հանդիպում անցկացրին և 1:4 հաշվով ջախջախիչ պարտություն կրեցին։ Ալբերտո Ջիլարդինոյի թիմի գոլերը խփեցին Ալբերտ Գուդմունսոնը, Մատեո Ռետեգին, Մորթեն Թորսբին ու Ջունիոր Մեիասը։ «Ջալոռոսիների» միակ գնդակը գրանցվեց Բրայան Քրիստանտեի անվան դիմաց։ «Ջենոան» այս հաղթանակից […]
Ավելին
Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Ջենոայի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «գայլերին» հաղթանակ պարգևեց 64-րդ րոպեին Պաուլո Դիբալան, ով աչքի ընկավ անհատական հիանալի անցումից հետո։ Նշենք, որ արգենտինացի հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրած 15 խաղում դարձել է 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Այսպիսով, Ժոզե […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 36-րդ տուրի շրջանակում «Ջենոան» «Լուիջի Ֆերարիս» մարզադաշտում մրցեց «Յուվենտուսի» դեմ։ Գոլազուրկ առաջին կեսից հետո կողմերը դրամա էին պատրաստել ֆուտբոլասերների համար։ Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում` 48-րդ րոպեին, Պաուլո Դիբալան աջ ոտքի հիանալի հարվածով բացեց հանդիպման հաշիվը։ Երկար ժամանակ դարպասի նոր գրավումներ չէին արձանագրվում, իսկ կողմերը բազմիցս վրիպում էին նպաստավոր դիրքերից։ Թվում էր` թուրինյան […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 33-րդ տուրի շրջանակում «Միլանը» սեփական հարկի տակ մրցեց «Ջենոայի» դեմ։ Հանդիպման մեծ մասն անցավ «ռոսոներիների» վերահսկողության ներքո, ովքեր էլ հաղթեցին 2:0 հաշվով։ Ստեֆանո Պիոլիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ռաֆայել Լեաուն ու Ժունիոր Մեսիասը։ Այս հաղթանակից հետո «Միլանը» վաստակեց 71 միավոր, շրջանցեց «Ինտերին» ու վերադարձավ մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնական։ «Ինտերը», որն […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 30-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Սամպդորիային»։ Հանդիպման միակ գոլը խփեց «գայլերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով խաղից հետո կիսվել է իր տպավորություններով. «Անչափ կարևոր հաղթանակ տոնեցինք։ Առաջին խաղակեսում խփեցինք խիստ անհրաժեշտ գոլ, իսկ երկրորդ կեսում ստիպված էինք պահել հաշիվը, ինչը նորմալ է։ Պետք է շնորհակալություն հայտնեմ թիմակիցներիս այն ամենի համար, […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 27-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Ջենոայի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում Սիմոնե Ինձզագիի թիմը, չնայած ուներ խաղային ու տարածքային լուրջ առավելություն, միևնույնն է, չկարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունը` ստեղծելով հատուկենտ իրական գոլային պահեր։ Ի վերջո, հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով։ Այսպիսով, «Ինտերը» կրկին չկարողաղավ օգտվել «Միլանի» նվերից, որն ընթացիկ տուրում միավորներ կորցրեց […]
Ավելին
1 2 3 4 5 8

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026