«Տոտենհեմի» կիսապաշտպան Մուսա Սիսոկոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Այաքսից» կրած պարտությունը: Մենք խաղը լավ չսկսեցինք: Ագրեսիվությունը չէր բավականացնում: Փոխարինման դուրս գալով՝ ես փորձում էի ավելացնել շարժումը, որը մեզ այնքան չէր հերիքում: 2-րդ խաղակեսն ավելի լավ անցկացրինք»,- Սիսոկոյի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Ավելին
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Տոտենհեմը« հյուրընկալել էր «Այաքսին»: Հյուրերը հաղթեցին. «Տոտենհեմ» – «Այաքս»՝ 0:1: Հանդիպման միակ գոլը գրանցվել է 15-րդ րոպեին. աչքի է ընկել Դոնի վան դե Բեկը: «Այաքսը» մեծ առավելություն է ստանում պատասխան հանդիպումից առաջ: Դիմակայության պատասխան խաղը կայանալու է մայիսի 8-ին:
Ավելին
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Տոտենհեմը» հյուրընկալել էր «Այաքսին»: Հանդիպման 15-րդ րոպեին հյուրերը բացել են հաշիվը. գոլի հեղինակ է դարձել Դոնի վան դե Բեկը: Դրվագը վիճարկելի էր. VAR համակարգի մրցավարների հուշումից հետո Մատեո Լաոսը խաղից դուրս վիճակ չարձանագրեց:
Ավելին
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Տոտենհեմը» հյուրընկալում է «Այաքսին»: Թիմերի մեկնարկային կազմերը. «Տոտենհեմ». Լորիս, Տրիպյե, Դ. Սանչես, Ալդերվեյրելդ, Վերտոնգեն, Ռոուզ, Վանյամա, Էրիկսեն, Ալի, Մոուրա, Լյորենտե «Այաքս». Օնանա, Վելտման, Դե Լիգտ, Վան դե Բեկ, Տալյաֆիկո, Բլինգ, Դե Յոնգ, Շոնե, Զիյեխ, Տադիչ, Ներես Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 23:00-ին է. ուղիղ հեռարձակումը՝ ստորև.
Ավելին
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում այսօր՝ ապրիլի 30-ին կայանալու է «Տոտենհեմ» – «Այաքս» հանդիպումը: Armenia TV-ն և Armeni Premium-ը զուգահեռաբար կցուցադրեն խաղը: Armenia-ի եթերում հանդիպումը մեկնաբանելու է Գրիգոր Ավետիսյանը, Premium-ի ուղիղ եթերում կլինի Խաչիկ Չախոյանը: Հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 23:00-ին:
Ավելին
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն գնահատել է կիսաեզրափակչի մասնակիցների՝ Չեմպիոնների լիգան հաղթելու շանսերը: «Ֆավորիտ չկա, եթե դատենք այն ամենով, ինչ տեսանք 1/4 եզրափակչում: Միևնույնն է, ֆավորիտ է այն թիմը, որն իր կազմում ունի Մեսսիին. և դա իհարկե «Բարսելոնան» է: Եթե այդպես չլիներ, ապա կիսաեզրափակչի յուրաքանչյուր մասնակցի հաղթելու հավանականությունը կլիներ 25-ական տոկոս»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում […]
Ավելին
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծիք է հայտնել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բարսելոնայի» դեմ կայանալիք առաջին խաղի մասին, որը կկայանա Կատալոնիայում: ««Կամպ Նոուն» ուղղակի ստադիոն է և բավականին մեծ: Բայց դա ֆուտբոլի տաճար չէ: «Լիոնի» և ՄՅՈւ-ի ջախջախումները «Կամպ Նոուո՞ւմ». այնպես ստացվեց, որ նրանց անհաջող ժամանակահատվածները համընկան հենց այդ հանդիպումների հետ: Հիմա մեր հերթն է հանդիպել […]
Ավելին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն կիսվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Լիվերպուլի» դեմ կայանալիք խաղերից իր սպասումներով: «Մենք ունենք հզոր մրցակից հզոր հարձակվողներով, ովքեր ցույց տվեցին իրենց կարողությունները նախորդ մրցաշրջանում և այժմ հաստատում են իրենց բարձր: Նախորդ մրցաշրջանում նրանք հասան մինչև եզրափակիչ, իսկ այս տարի նույնպես վստահորեն առաջ են գնում: Բացի ՉԼ-ն, «Լիվերպուլը» պայքարում է նաև […]
Ավելին
Ներկայացնում ենք տեսանյութ Չեմպիոնների լիգայի մասին։ Ինչպես հաջողվեց «Այաքսին» ու «Տոտենհեմին» պատմություն հավերժացնել, մանրամասն խոսում ենք կիսաեզրափակիչ 2 զույգերի մասին` ներկայացնելով մեր տեսակետը առաջիկա խաղերի վերաբերյալ։ Պատմությունը կերտված է, անհավանական թվացողը՝ կյանքի կոչված, իսկ ի՞նչ կլինի հետո…։ Տեն Հագը, Պոչետինոն, Սալահն ու Մեսսին։ Գլխավորը դեռ առջեւում է։
Ավելին
Ժոզե Մոուրինյու գնահատել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բարսելոնայի» և «Լիվերպուլի» շանսերը: «Եթե «Բարսելոնան» լիներ առանց Մեսսիի, ապա ես կասեի, որ ֆավորիտը «Լիվերպուլն» է: Բայց եթե «Բարսելոնան» Մեսսիի հետ է… Մեսսին Մեսսին է: Հեշտ չէ խաղադաշտում «վանդակ» պատրաստելը, որպեսզի կարողանաս կառավարել նրան: Եթե Մեսսին ստանում է գնդակը և խաղում է մեկը մեկի դեմ, ապա ձեր վերջը […]
Ավելին
1 211 212 213 214 215 218

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023