ՖԱՆՏԱՍՏԻԿԱ!!! Ալիսոնը վերջին վայրկյաններին հաղթանակ պարգևեց Լիվերպուլին 🎥

ՖԱՆՏԱՍՏԻԿԱ!!! Ալիսոնը վերջին վայրկյաններին հաղթանակ պարգևեց Լիվերպուլին 🎥

16/05/2021 - 23:33

Անգլիական Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Վեսթ Բրոմվիչի» դեմ։

Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 15-րդ րոպեին «Վեսթ Բրոմի» ֆուտբոլիստները Հալ Ռոբսոն-Կանուի ջանքերով առաջ անցան հաշվի մեջ։

Յուրգեն Կլոպի թիմի պատասխանը չուշացավ․ «Հոթորնս» մարզադաշտի լուսատախտակին 33-րդ րոպեին 1։1 հաշիվը վառեց Մոհամեդ Սալահը։

Նախքան ընդմիջման գնալը «Լիվերպուլը» կարող էր առաջ անցնել հասշվի մեջ, սակայն նպաստավոր դիրքերից վրիպեցին Սադիո Մանեն և Ռոբերտո Ֆիրմինոն, իսկ կողմերն ընդմիջման գնացին 1։1 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսում էլ մերսիսայդյան ակումբն ուներ թե՛ տարածքային, թե՛ խաղային հսկայական առավելություն, ստեղծեց բազում գոլային պահեր, իսկ գնդակը որոշ դրվագներում հրաշքով չէր հայտվնում Սեմ Ջոնսթոնի պաշտպանած դարպասում։

Թվում էր՝ հանդիպումն ավարտվելու է 1։1 հաշվով, սակայն դրամատիկան և ֆանտաստիկան դեռևս առջևում էր, որին սպասեցինք մինչև 90+5-րդ րոպե։

Մերսիսայդյան ակումբն անկյունային հարվածի իրավունք վաստկեց, ինչից հետո մրցակցի տուգանային հրապարակ շտապեց նաև Ալիսոն Բեկերը։ Տրեն Ալեքսանդր-Առնոլդի կատարած փոխանցումից հետո բրազիլացի դարպասապահը գլխի դիպում հարվածով գնդակը մխրճեց մրցակցի դարպասը՝ հաղթանակ պարգևելով իր թիմին։

Այսպիսով, «Լիվերպուլը» մեծ կամք և բնավորություն դրսևորեց և 2։1 հաշվով ծանրագույն հաղթանակ կորզեց «Վեսթ Բրոմի» նկատմամբ։

Այս հաղթանակից հետո «կարմիրները» վաստակեցին 63 միավոր և շարունակում են զբաղեցնել 5-րդ հորիզոնականը՝ Չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող 4-րդ տեղում հանգրվաած «Չելսիին» զիջելով ընդամենը 1 միավոր։

«Վեսթ Բրոմվիչն» էլ մնաց 26 միավորով և զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը․ ակումբը վաղուց դուրս է մնացել ուժեղագույնների պայքարից և հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Չեմպիոնշիփում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023