Իսպանական Լա լիգայի 34-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» 4:0 հաշվով ջախջախեց «Էսպանյոլին»։ Այդ հաղթանակի շնորհիվ` «արքայական» ակումբն անհասանելի դարձավ մրցակիցների նկատմամբ` առաջնության ավարտից 4 տուր առաջ նվաճելով Լա լիգայի չեմպիոնական տիտղոսը։ Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, Կառլո Անչելոտին դարձավ առաջին մարզիչը, ով նվաճել է եվրոպական թոփ-5 լիգաների չեմպիոնական տիտղոսները։ «Պապա Կառլոն» «Միլանի» հետ դարձել է Ա սերիայի […]
Ավելին
Իտալական Ա սերիայի շրջանակում կայացավ 20-րդ տուրից հետաձգված «Բոլոնիա» – «Ինտերը»։ Կարելի է ասել, որ «ներաձուրիները» հանդիպումն սկսեցին մեկ գնդակի առավելության պայմաններում, քանի որ արդեն 3-րդ րոպեին Իվան Պերիշիչը հեռահար հարվածով բացեց խաղի հաշիվն ու դարձավ ֆանտաստիկ գոլի հեղինակ։ «Ինտերի» ֆուտբոլիստների ուրախությունը երկար չտևեց. խաղակեսի միջնամասում` 28-րդ րոպեին, տաներերը Մարկո Արնաուտովիչի ջանքերով խփեցին պատասխան գնդակը։ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 34-րդ տուրի շրջանակում «Միլանը» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Լացիոյի» դեմ։ Կարելի է ասել` հռոմեական ակումբը հանդիպումն սկսեց մեկ գնդակի առավելության պայմաններում, քանի որ արդեն 4-րդ րոպեին Չիրո Իմոբիլեն առաջ մղեց «արծիվներին»։ Նշենք, որ Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա հարձակվողը խփեց իր 26-րդ գոլն ու շարունակում է գլխավորել լավագույն ռմբարկուների ցուցակը։ Հանդիպման […]
Ավելին
Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Ինտերը» մրցեց «Միլանի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 0:0 հաշիվը։ Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա հենց մեկնարկից «Ինտերի» ֆուտբոլիստները շատ ավելի լավ տպավորություն էին թողնում ու «ռոսոներիների» դարպասը երեք անպատասխան գնդակ ուղարկեցին։ Սիմոնե Ինձզագիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Լաուտարո Մարտինեսը, մեկ անգամ էլ աչքի […]
Ավելին
Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Ինտերը» կմրցի «Միլանի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 0:0 հաշիվը։ Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա այն Երևանի ժամանակով կմեկնարկի 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն, հնարավոր է, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես հայտնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, պորտուգալացի հարձակվողի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»։ Աղբյուրի փոխանցմամբ` «քաղաքաբնակները» բանակցություններ են սկսել 22-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշի հետ։ Նշվում է, որ «ռոսոներիները» Լեաուի վաճառքից ցանկանում են վաստակել նվազագույնը 70 մլն եվրո, սակայն մանկունյական […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 33-րդ տուրի շրջանակում «Միլանը» սեփական հարկի տակ մրցեց «Ջենոայի» դեմ։ Հանդիպման մեծ մասն անցավ «ռոսոներիների» վերահսկողության ներքո, ովքեր էլ հաղթեցին 2:0 հաշվով։ Ստեֆանո Պիոլիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ռաֆայել Լեաուն ու Ժունիոր Մեսիասը։ Այս հաղթանակից հետո «Միլանը» վաստակեց 71 միավոր, շրջանցեց «Ինտերին» ու վերադարձավ մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնական։ «Ինտերը», որն […]
Ավելին
Մեկնարկեց իտալական Ա սերիայի 33-րդ տուրը, որի առաջին խաղում գործող չեմպիոն «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Սպեցիայի» դեմ։ Միլանյան ակումբը ողջ հանդիպման ընթացքում ուներ տարածքային ու խաղային լուրջ առավելություն, ինչի արդյունքում էլ Սիմոնե Ինձզագիի թիմը 3:1 հաշվով հաղթեց մրցակցին։ «Ներաձուրիների» կազմից մեկական անգամ աչքի ընկան Մարսելո Բրոզովիչը, Լաուտարո Մարտինեսն ու Ալեքսիս Սանչեսը։ Տանտերերի միակ գոլն էլ խփեց […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 32-րդ տուրի շրջանակում «Միլանը» հյուրընկալվելիս մրցեց «Տորինոյի» դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում այդպես էլ գոլեր չխփեցին, որն ավարտվեց 0:0 հաշվով։ Նշենք, որ «ռոսոներիները» երկրորդ տուրն անընդմեջ իրենց հանդիպումն ավարտում են 0:0 հաշվով։ Ստեֆանո Պիոլիի թիմն այս ոչ-ոքիից հետո վաստակեց 68 միավոր ու շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Այդուհանդերձ, երկրորդ հորիզոնականը զբաղեցնող […]
Ավելին
«Միլանի» և Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, հնարավոր է, շուտով ավարտի կարիերան։ Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն` հղում կատարելով La Gazzetta dello Sport-ին, բացառված չէ, որ 40-ամյա ֆուտբոլիսը կարիերան ավարտելու որոշում կայացնի, եթե «Միլանը» չդառնա Ա սերիայի չեմիոն կամ էլ Իտալիայի գավաթակիր։ Նշվում է, որ Զլատանի այդ եզրահանգմանը խթանել է նաև այն փաստը, որ Շվեդիայի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023