ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի առաջին տուրում Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը հյուրընկալում է Հայաստանի ընտրանուն: Ազգային թիմերը հանդիպումը սկսելու են հետևյալ կազմերով. Բոսնիա. Սեհիչ, Բիչակչիչ, Չիվիչ, Տոդորովիչ, Զուկանովիչ, Բեշիչ, Զակարիչ, Կրունիչ, Վիսչա, Պյանիչ, Ջեկո Հայաստան. 16.Ա. Հայրապետյան, 13.Կ. Հովհաննիսյան, 8.Ա. Չալըշըր, 3.Վ. Հարոյան, 15.Գ. Դաղբաշյան, 6.Կ. Մկրտչյան, 5.Ա. Գրիգորյան, 22.Ս. Ադամյան, 10.Գ. Ղազարյան, 18.Հ. Մխիթարյան, 20.Ա. Կարապետյան […]
Ավելին
ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի մեկնարկային տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվում է Բոսնիայի ընտրանուն: Ըստ Interfootball-ի՝ մեր ազգային թիմի մեկնարկային կազմը կլինի այսպիսին. Արամ Հայրապետյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Չալըշըր, Գագիկ Դաղբաշյան, Հովհաննես Համբարձումյան, Արտակ Գրիգորյան, Կառլեն Մկրտչյան, Հենրիխ Մխիթարյան, Տիգրան Բարսեղյան, Գևորգ Ղազարյան, Սարգիս Ադամյան Բոսնիա և Հերցեգովինա – Հայաստան հանդիպման մեկնարկն այսօր՝ Երևանի ժամանակով 23:45-ին է:
Ավելին
Սարաևոյի «Գրբավիցա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի և ազգային ընտրանու կիսապաշտպան Սարգիս Ադամյանի նախախաղային մամուլի ասուլիսը: ՀՖՖ-ի պաշտոնական կայքը ներկայացնում է ասուլիսը. – Պարոն Գյուլբուդաղյանց, ինչպե՞ս եք պատրաստվել  վաղվա  հանդիպմանը և ի՞նչն է լինելու վաղվա խաղում հաջողության հասնելու հիմնական գրավականը:   – Մենք կփորձենք միասնական լինել դաշտում, կփորձենք թիմային […]
Ավելին
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել Բոսնիա և Հերցեգովինայի հետ հանդիպման նախախաղային մարզումից: Հենոն լուսանկարները մակագրել է հետևյալ կերպ. «Մենք պատրաստ ենք վաղվա խաղին, իսկ դուք պատրա՞ստ եք մեզ երկրպագել»: Բոսնիա – Հայաստան հանդիպումը կայանալու է մարտի 23-ին. մեկնարկը Երևանի ժամանակով 23:45-ին է:
Ավելին
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները պատասխանել են բլից հարցերի: ՀՖՖ-ն ներկայացրել է շատ ուրախ պատասխանների տեսանյութը.
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը ժամանել են Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևո, որտեղ մարտի 23-ին կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը: Մեր թիմը հանգրվանել է Սարաևոյի «Ռադոն Պլազա» հյուրանոցում,- հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: Մարտի 22-ին՝ տեղական ժամանակով ժամը 18;30-ին՝ Սարաևոյի «Գրբավիցա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կկայանա Հայաստանի ազգային […]
Ավելին
Հայաստանի հավաքականի մարզումից հետո ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրուցել է հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը: Լյուքսեմբուրգի «Պրոգրեսի» ֆուտբոլիստի հարցազրույցը՝ ստորև.
Ավելին
Այսօր՝ մարտի 20-ին Հայաստանի հավաքականն անցկացրել է հերթական մարզումը: Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում մարզվել են հայտացուցակում ընդգրկված բոլոր ֆուտբոլիստները: Հայաստանի ազգային ընտրանին պատրաստվում է մեկնել Բոսնիա և Հերցեգովինը, որտեղ մարտի 23-ին կայանալու է ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի J խմբի առաջին տուրի հանդիպումը: ՀՖՖ-ն ներկայացրել է մարզման տեսանյութը.
Ավելին
Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը շարունակում է նախապատրաստվել մեր ազգային թիմի դեմ մարտի 23-ին կայանալիք հանդիպմանը: Բոսնիացիների գլխավոր մարզչի օգնական Գորդան Չիպրիչը խոսել է կորուստների մասին. «Սարիչը, անկասկած, չի խաղա Հայաստանի դեմ, իսկ ինչ վերաբերում է Կոլաշինացին, ապա հուսով ենք, որ նա պատրաստ կլինի հույների դեմ խաղին»,- մարզչի խոսքն է մեջբերում Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլի ֆեդերացիայի […]
Ավելին
Այսօր՝ մարտի 19-ին Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքական հրավիրված 27 ֆուտբոլիստներից առայժմ հավաքականին չեն միացել Սարգիս Ադամյանը և Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը, որոնք Երևան կժամանեն այսօր երեկոյան,- հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: Ժամը 17:00-ին հավաքականը անցկացրել է առաջին մարզումը: ՀՖՖ-ն ներկայացրել է հավաքի մեկնարկի տեսանյութն ու լուսանկարները.
Ավելին
1 88 89 90

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023