«1% տաղանդ, 99% տքնաջան աշխատանք». Տիկնիզյանի գրառումը հերթական գոլից հետո

«1% տաղանդ, 99% տքնաջան աշխատանք». Տիկնիզյանի գրառումը հերթական գոլից հետո

26/07/2023 - 09:33

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը Ռուսաստանի գավաթի խմբային փուլի 1-ին տուրում գոլի հեղինակ է դարձել` իր թիմին 2:1 հաշվով կամային հաղթանակ պարգևելով «Ուրալի» դեմ խաղում։

Հանդիպումից հետո 24-ամյա ֆուտբոլիստն Instagram-ի իր էջում գրառում է կատարել` գրելով հետևյալը.

«1% տաղանդ, 99% տքնաջան աշխատանք»։

Հիշեցնենք, որ Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում գոլի հեղինակ է դառնում արդեն չորրորդ անընդմեջ պաշտոնական խաղում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023