Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում սկսել է մարզական հավաքն ու պատրաստվում է Ազգերի լիգայի առաջիկա հանդիպումներին։ Հավաքականին է միացել նաև «Սլովան Բրատիսլավայի» վինգեր Տիգրան Բարսեղյանը, ով մայիսի 30-ին կայացած մարզման ժամանակ ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել։ ՀՖՖ-ն Twitter-ի իր պաշտոնական էջում ներկայացրել է այդ գոլի տեսանյութը։
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հայաստանի հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում սկսել է մարզական հավաքը։ Աղբյուրի փոխանցմամբ` հավաքական հրավիրված 29 ֆուտբոլիստներից 27-ն արդեն ժամանել են Երևան։ Հավաքականին չի միանալու ՄԼՍ-ը ներկայացնող «Կալամբուս Քրյուի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։ ՀՖՖ-ն ամերիկյան ակումբից գրություն է ստացել, որտեղ նշվում է, որ 29-ամյա ֆուտբոլիստը մկանային վնասվածք է ստացել, ինչի հետևանքով […]
Ավելին
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, հնարավոր է, կարիերան շարունակի ֆրանսիական Լիգա 1-ում։ Ինչպես հայտնում է Twitter-ի Armenie Football էջը, հայազգի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մոնակոն» ու «Մարսելը»։ Աղբյուրի փոխանցմամբ` մոնեգասկյան ակումբի ներկայացուցիչները 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում արդեն առաջարկ են կատարել «Կրասնոդարին» և կապ են հաստատել Սպերցյանի գործակալի հետ, որպեսզի պայմանագիր կնքեն նրա հետ ամառային տրանսֆերային պատուհանի […]
Ավելին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում հրապարակվել են այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հրավիրվել են հավաքական` պատրաստվելու Ազգերի լիգայի 2022/23 խաղարկության 1-4-րդ տուրերի հանդիպումներին։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Դավիթ Յուրչենկո-«Ալաշկերտ» Արսեն Բեգլարյան-«Ուրարտու» Ստանիսլավ Բուչնև-«Փյունիկ» Հենրի Ավագյան-«Նորավանք» Պաշտպաններ Վարազդատ Հարոյան-«Կադիս» (Իսպանիա) Հովհաննես Համբարձումյան-«Անորտոսիս» (Կիպրոս) Կամո Հովհաննիսյան-«Աստանա» (Ղազախստան) Հայկ Իշխանյան-«Փյունիկ» Արման Հովհաննիսյան-«Փյունիկ» […]
Ավելին
Ռուսական Պրեմիեր լիգայի վերջին` 30-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ մրցեց «Ախմատի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ Տանտերերին 90+2-րդ րոպեին պարտությունից փրկեց Էդուարդ Սպերցյանը, ով հեռահար հարվածով դարձավ հիասքանչ գոլի հեղինակ։ Նշենք, որ «ցլերը» վաստակեցին 50 միավոր ու առաջնությունն ավարտեցին 4-րդ հորիզոնականում։ Ինչ վերաբերում է Սպերցյանին, ապա հայազգի կիսապաշտպանը ՌՊԼ-ի շրջանակում անցկացրած 25 խաղում դարձավ 8 […]
Ավելին
Բելգիական Պրո լիգայի չեմպինական փլեյ-օֆֆ-ի 5-րդ տուրում «Բրյուգեն» հյուրընկալվելիս մրցում է «Անտերպենի» դեմ։ Հանդիպման 66-րդ րոպեին «Բրյուգեի» կազմից աչքի ընկավ Սարգիս Ադամյանը, ով մեծացրեց իր թիմի առավելությունը, ինչից հետո հաշիվը դարձավ 3:1։ Նշենք, որ 28-ամյա հարձակվողը Բելգիայի առաջնության շրջանակում անցկացրած 14 խաղում դարձել է արդեն 6 գոլի հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ազգերի լիգայի 2022/23 խաղարկության B դիվիզիոնի 1-ին խմբի 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը հունիսի 11-ին հյուրընկալվելիս մրցելու է Ուկրաինայի ընտրանու դեմ։ Փետրվարի 24-ից ընթացող ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով, ՈՒԵՖԱ-ի որոշմամբ, համդիպումն անցկացվելու է չեզոք երկրում` Լեհաստանում։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հանդիպումը կայանալու է Լեհաստանի Լոձ քաղաքի «Միեյսկի» մարզադաշտում, որը տեղավորում է 18027 հանդիսական։ […]
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս մրցեց Տուլայի «Արսենալի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ «Կրասնոդարի» կազմից միակ գոլը խփեց Էդուարդ Սպերցյանը, ով 76-րդ րոպեին դիպուկ իրացեց 11-մետրանոցը։ Հատկանշական է, որ հայ կիսապաշտպանը կրկնել է հարվածը, քանի որ նրա առաջին փորձից հետո «Արսենալի» դարպասապահ Միխայիլ Լևաշովը, ով որսաց գնդակը, ժամանակից շուտ ոտքն առաջ էր քաշել դարպասային […]
Ավելին
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը վերլուծել է աշխարհի 2014 թ. առաջնության որակավորման փուլի շրջանակում 2013 թ. հոկտեմբերի 15-ին կայացած Իտալիա 2:2 Հայաստան հանդիպումը։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը վերլուծել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի շրջանակում կայացած «Ռեալ Մադրիդ» 2:3 «Չելսի» հանդիպումը, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
1 38 39 40 41 42 90

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023