Ինչպես տեղեկացնում է Անգլիայի մարզիչների ասոցիացիայի պաշտոնական կայքը, «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ճանաչվել է անգլիական Պրեմիեր լիգայի 2019/20 խաղարկության լավագույն մարզիչ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 53-ամյա գերմանացի մասնագետը պարգևատրվել է «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար նախկին գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնի անվան մրցանակով։ Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանի արդյունքներով Յուրգեն Կլոպի գլխավորությամբ մերսիսայդյան ակումբը վաստակեց 99 միավոր, 18 միավորով […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բրայթոնի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» արդեն նախկին կիսապաշտպան Ադամ Լալանայի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև կնքվել է 3 տարվա պայմանագիր, իսկ խաղացողը նոր ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ լրացել էր «Լիվերպուլի» հետ նրա պայմանագիրը։ 32-ամյա կիսապաշտպանը նոր ակումբի կազմում հանդես կգա 14 համարի ներքո։ Հիշեցնենք, որ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» պաշտոնական կայքը, ակումբը ձեռք է բերել «Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Դեյան Լովրենի տրանսֆերային իրավունքները։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 31-ամյա պաշտպանը նոր ակումբի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր, իսկ գործարքն արժեցել է 12 մլն եվրո։ Խաղացողի տարեկան աշխատավարձն էլ կկազմի 2,5 մլն եվրո։ Դեյան Լովրենը «Լիվերպուլի» գույները պաշտպանել է 2014 թվականից սկսած։ Այդ […]
Ավելին
Կորոնավիրուսի համաճարակը 2020 թվականին մարտից մինչև մայիս ամիսը կաթվածահար էր ողջ աշխարհն, այդ թվում նաև ֆուտբոլային աշխարհը, սակայն մայիսի կեսերից սկսած եվրոպական ֆուտբոլային առաջնությունները կամաց-կամաց վերսկսվեցին և արդեն մոտենում են իրենց տրամաբանական ավարտին՝ բաշխելով նաև եվրագավաթային ուղեգրերը։ Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի մեկնարկը նախատեսված է 2020 թվականի հոկտեմբերի 20-ին։ Խմբային փուլի ուղեգիր տարբեր երկրների […]
Ավելին
«Լիվերպուլի» պաշտպան Դեյան Լովրենը մոտ է Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» տեղափոխվելուն։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, «Զենիթն» արդեն համաձայնության է հասել թե՛ խաղացողի և թե՛ ակումբի հետ։ Ռուսական ակումբը մերսիսայդյան ակումբին խորվաթ պաշտպանի դիմաց կվճարի 8,5 մլն եվրո, իսկ կողմերի միջև կկնքվի 3 տարվա պայմանագիր։ Իսկ ինչպես տեղեկացնում է Express Sport-ի լրագրող Ռայան Թեյլորը, […]
Ավելին
«Լիվերպուլի» ավագ Ջորդան Հենդերսոնը Անգլիայի լրագրողների ասոցիացիայի վարկածով ճանաչվել է անգլիական Պրեմիեր լիգայի 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Այդ մասին տեղեկացնում է ասոցիացիայի պաշտոնական կայքը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 30-ամյա կիսապաշտպանը ստացել է ձայների մեկ քառորդը՝ իրենից հետ թողնելով «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրոյնեին և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդին։ Բացի նշված ֆուտոբլստիներից, Հենդերսոնն առաջ է անցել […]
Ավելին
Լիվերպուլի ոստիկանությունը «Լիվերպուլ» – «Չելսի» հանդիպումից հետո ձերբակալել են ինը մարդու։ Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մերսիսայդյան ակումբի երկրպագուները «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտի հարևանությամբ սկսել են անկարգություններ անել։ Երեկ՝ հուլիսի 22-ին, «Լիվերպուլի» ֆուտբոլիստներին հանձնվեց երկար սպասված չեմպիոնական գավաթը, ինչից հետո ակումբի բազմահազար երկրպագուներ դուրս էին եկել փողոցներ՝ հավաքվելով «Էնֆիլդի» հարևանությամբ։ Չնայած Լիվերպուլի ոստիկանությունն […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ գոլառատ խաղում 5։3 հաշվով հաղթեց «Չելսիին»։ Խաղից անմիջապես հետո Պրեմիեր լիգայի ղեկավարությունը կազմակերպեց «Լիվերպուլի» ֆուտբոլիստների պարգևատրման արարողությունը, ինչից հետո մերսիսայդյան ակումբի նախկին լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Քենի Դալգլիշը Պրեմիեր լիգայի գավաթը հանձնեց ակումբի ավագ Ջորդան Հենդերսոնին։ Հիշեցնենք, որ «Լիվերպուլն» առաջին անգամ է նվաճում Պրեմիեր լիգայի […]
Ավելին
Մոտենում է ավարտին անգլիական Պրեմիեր լիգայի 2019/20 մրցաշրջանը։ Հուլիսի 22-ին ավարտվեց նախավերջին՝ 37-րդ տուրը։ Տուրի վերջին և կենտրոնական խաղում միմյանց դեմ մրցեցին չեմպիոնական տիտղոսը վաղուց նվաճած «Լիվերպուլը» և Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Չելսին»: Հանդիպումը բավականին գոլառատ ստացվեց․ կողմերը միասին վերցրած մեզ 8 գոլ նվիրեցին։ Հանդիպման 43-րդ րոպեի դրությամբ «Լիվերպուլի» ֆուտբոլիստները հաղթում էին 3։0 հաշվով․ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում միմյանց դեմ են մրցում «Լիվերպուլը» և «Չելսին»։ Հանդիպման 38-րդ րոպեին մերսիսայդյան ակումբի ֆուտբոլիստները մոտ 25-28 մետր հեռավորության վրա տուգանային հարվածի իրավունք վաստակեցին։ Հարվածեց Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, ով անահվանական հարվածով հաշիվը դարձրեց 2։0։ «Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան նույնիսկ տեղից չշարժվեց։
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023