«FIFA The Best». հայտնի են «լավագույն դարպասապահ» մրցանակի երեք հավակնորդները

«FIFA The Best». հայտնի են «լավագույն դարպասապահ» մրցանակի երեք հավակնորդները

12/12/2020 - 13:45

ՖԻՖԱ-ն հրապարակել է այն երեք դարպասապահների անունները, որոնք հավակնելու են «FIFA The Best» մրցանակաբաշխության «լավագույն դարպասապահ» անվանակարգում հաղթողի կոչմանը։ Հաղթողը ճանաչվելու է 2020 թվականի լավագույն դարպասապահ։

Մրցանակին հավակնում են Մանուել Նոյերը («Բավարիա»), Յան Օբլակը («Ատլետիկո Մադրիդ»), ինչպես նաև Ալիսոն Բեկերը («Լիվերպուլ»)։

Հավելենք, որ մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 17-ին, որը, կորոնավիրուսի համաճարակի պատճառով, անցկացվելու է առցանց տարբերակով։

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023