Բարնս․ «4-րդ մրցավարն այլ ինչպե՞ս  պետք է բնութագրեր Վեբոյին, եթե նա չգիտի ո՛չ նրա անունը, ո՛չ էլ նա խաղահամար ունի»

Բարնս․ «4-րդ մրցավարն այլ ինչպե՞ս պետք է բնութագրեր Վեբոյին, եթե նա չգիտի ո՛չ նրա անունը, ո՛չ էլ նա խաղահամար ունի»

09/12/2020 - 15:41

«Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Ջոն Բարնսն անդրադարձել է դեկտեմբերի 8-ին Չեմպիոնների լիգայի շրջանակում կայացած ՊՍԺ – «Բաշակշեհիր» հանդիպման ընթացքում տեղի ունեցած միջադեպին։ Այդ հանդիպումը ռասիստական սկանդալի պատճառով դադարեցվեց 21-րդ րոպեին։

Բարնսը Twitter-ի իր օգտահաշվում հրապարակել է «Իստամբուլ Բաշակշեհիրի» մարզչական շտաբի լուսանկարը՝ նշելով, որ նրանցից միայն մեկն է սևամորթ․

«Ահա «Իստամբուլի» մարզչական շտաբը․․․ Նրանցից մեկին պետք էր հեռացնել, և գլխավոր մրցավարը հարցնում է 4-րդ պաշտոնյային, թե կոնկրետ ում պետք է հեռացնել։ Որևէ մեկը կարո՞ղ է ինձ բացատրել, թե 4-րդ մրցավարն այլ ինչպե՞ս պետք է բնութագրեր Վեբոյին, եթե նա չունի ո՛չ խաղահամար և ո՛չ էլ նրա անունը գիտի։

«Հանցագործին» «սև» բնութագրելը ռասիզմ չէ։ Մրցավարները չգիտեն անունները, իսկ 7 մարզիչներից 6-ը թուրքեր են, իսկ մյուսը՝ սևամորթ։ Մարզիչներից մեկին պետք է հեռացնել պահեստայինների նստարանից, իսկ մրցավարը ճշտում է, թե կոնկրետ ո՞ւմ պետք է հեռացնի, իսկ 4-րդ մրցավարը նշում է «սևին»։ Էլ ինչպե՞ս նա կարող էր ասել գլխավոր մրցավարին, որպեսզի նա ճիշտ հասկանար։ Ինչի՞ մասին է խոսքը․․․»,- գրել է Բարնսը։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023