Անգլիական Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում մրցեց «Քրիսթալ Փելասի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում «զինագործներն» ունեին տոտալ առավելություն` «արծիվներին» ջախջախելով 5:0 հաշվով։ Միկել Արտետայի թիմից դուբլի հեղինակ դարձավ Գաբրիել Մարտինելին, մեկական գոլ էլ խփեցին Գաբրիելն ու Լեանդրո Տրոսարը, իսկ հյուրերի դարպասապահ Դին Հենդերսոնը գրավեց սեփական դարպասը։ Նշենք, որ Մարտինելին իր երկու գոլերը խփեց […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Արսենալը» հյուրընկալվելիս մրցեց «Լութոն Թաունի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպումն անվականական և թրիլլերային սցենար ունեցավ, որն ավարտվեց «զինագործների» հաղթանակով` 4:3 հաշվով։ Լոնդոնյան ակումբն առաջին կեսից հետո հաղթում էր 2:1, սակայն Միկել Արտետայի թիմը երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում երկու գնդակ բաց թողեց և պարտվում էր 2:3 հաշվով։ […]
Ավելին
ԱԱ-2026-ի որակավորման փուլի Հարավային Ամերիկայի գոտու 5-րդ տուրում Կոլումբիայի հավաքականը Բարանկիլիայի «Մետրոպոլիտանո Ռոբերտո Մելենդես» մարզադաշտում մրցեց Բրազիլիայի դեմ։ Կարելի է ասել` «պենտակամպիոնները» հանդիպումն սկսեցին մեկ գնդկաի առավելությամբ, քանի որ արդեն 4-րդ րոպեին Գաբրիել Մարտինելին բացեց հաշիվը։ Երկար ժամանակ Ֆերնանդո Դինիզի թիմին հաջողվում էր դիմանալ տանտերերի ճնշմանն ու պահպանել նվազագույն առավելությունը, սակայն վերջիններս կարողացան բեկել հանդիպման […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Էմիրեյսթ» մարզադաշտում, որտեղ «Արսենալը» մրցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Համառ պայքարում ընթացած խաղում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «զինագործները» հաղթեցին 1:0 հաշվով։ Միկել Արտետայի թիմին հաղթանակ պարգևեց 86-րդ րոպեին Գաբրիել Մարտինելիի խփած գոլը։ Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 20 միավոր` բարձրանալով 2-րդ հորիզոնական։ «Քաղաքաբնակները», 18 միավորով, 3-րդն […]
Ավելին
«Արսենալն» ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաք է անցկացնում, որի մրջանակում Վաշինգտոնի «Աուդի Ֆիլդ» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց ՄԼՍ-ի Բոլոր աստղերի թիմի դեմ։ Միկել Արտետայի թիմը հանդիպման ողջ ընթացքում ուներ խաղային լուրջ առավելություն ուներ` մրցակցին ջախջախելով 5:0 հաշվով։ «Զինագործների» կազմից մեկական անգամ աչքի ընկան Գաբրիել Ժեզուսը, Լեանդրո Տրոսարը, Ժորժինիոն, Գաբրիել Մարտինելին ու Կայ Հավերցը։ Վերջինս առաջին գոլն է […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի մեկնարկային խաղում առաջնության առաջատար «Արսենալը» սեփական հարկի տակ մրցեց հետնապահ «Սաութհեմպտոնի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ անչափ հետաքրքիր հանդիպում ստացվեց, որն ավարտվեց 3:3 հաշվով։ «Զինագործները» մինչև 88-րդ րոպեն պարտվում էին 1:3 հաշվով, սակայն կարողացան բեկել հանդիպման ընթացքն ու խուսափել պարտությունից։ Միկել Արտետայի թիմի կազմից գոլերը խփեցին Գաբրիել Մարտինելին, Մարտին Էդեգորն […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 30-րե տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում, որտեղ «Լիվերպուլը» մրցեց ընթացիկ խաղարկության առաջատար «Արսենալի» դեմ։ «Զինագործները» պարզապես հիանալի սկսեցին հանդիպումն ու արդեն 28-րդ րոպեի դրությամբ հաղթում էին 2:0 հաշվով։ Խաղի հաշիվը նախ 8-րդ րոպեին բացեց Գաբրիել Մարտինելին, ապա այն 28-րդ րոպեին կրկնապատկեց Գաբի Ժեզուսը։ Նախքան ընդմիջում Յուրգեն Կլոպի թիմը մեկ գնդակ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրից հետաձգված խաղում առաջնության առաջատար «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում մրցեց «Էվերտոնի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «զինագործները» ունեին խաղային լուրջ առավելություն` «իրիսներին» ջախջախելով 4:0 հաշվով։ Միկել Արտետայի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Գաբրիել Մարտինելին, մեկական անգամ էլ աչքի ընկան Բուկայո Սական ու Մարտին Էդեգորը։ Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 60 միավոր և […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվելիս մրցեց «Աստոն Վիլլայի» դեմ։ Բիրմինգհեմցիները պարզապես սառը ցնցուղ էին պատրաստել «զինագործների» համար, քանի որ արդեն 5-րդ րոպեին Օլի Վոթկինսի ջանքերով բացեցին հաշիվը։ Տանտերերի ուրախությունը բավական կարճ տևեց. Միկել Արտետայի թիմը 16-րդ րոպեին խփեց պատասխան գոլը, որն իր անվան դիմաց գրանցեց Բուկայո Սական։ Նախքան ընդմիջում «Վիլլայի» ֆուտբոլիստները կրկին առաջ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում ընթացիկ խաղարկության առաջատար «Արսենալը» հյուրընկալվելիս «Ամեքս» մարզադաշտում մրցեց «Բրայթոնի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ «զինագործները» հերթական հիասքանչ հանդիպումն անցկացրին և «ճայերին» հաղթեցին 4:2 հաշվով։ Լոնդոնյան ակումբի կազմից գոլերը խփեցին Բուկայո Սական, Մարտին Էդեգորը, Էդի Նկետիան ու Գաբրիել Մարտինելին, իսկ Ռոբերտո Դե Ձերբիի թիմի կազմից աչքի ընկան Կաորու Միտոման և Էվան […]
Ավելին
1 2 3 4

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025