«Բարսելոնայի» պաշտպան Պատրիսիո Պասիֆիկոն ծնկի խաչաձև կապանների ծանր վնասվածք է ստացել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ուրուգվայցի ֆուտբոլիստի ապաքինման համար անհրաժեշտ կլինի 1 տարի։ 20-ամյա պաշտպանը վիրահատվել է` սկսելով վերականգնողական երկար շրջանը։ Պասիֆիկոն վարձավճարով է հանսես գալիս կատալոնական ակումբում։ Նա «Բարսելոնա Բ»-ի կազմում 7 խաղում 1 գոլ է խփել։ Ձախ պաշտպանի տրանսֆերային իրավունքը պատկանում է […]
Ավելին
Ժուլիանո Բելետին դարձել է «Բարսելոնա Բ»-ի պատմության մեջ բրազիլացի առաջին գլխավոր մարզիչը, գրում է «բլաուգրանայի» պաշտոնական կայքը։ 47-ամյա մասնագետը մայիսին 30-ին նշանակվել է կատալոնական ակումբի երկրորդ թիմի գլխավոր մարզիչ։ Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Բելետին 2024 թ. հունիսից մարզում էր «կապտանռնագույնների» Մ-19 տարեկանների թիմը, որի ղեկին ավարտված մրցաշրջանում դարձել է Չեմպիոնների լիգայի երիտասարդական […]
Ավելին
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի և գլխավոր մարզիչ Խավիի հարաբերությունները կտրուկ սրվել են։ Ամեն ինչ սկսվել է Խավիի վերջին հայտարարությունից հետո, երբ նա խոսել է «Բարսելոնայի» ֆինանսական վատ վիճակի մասին. «Մենք փորձում ենք մրցունակ լինել։ Երկրպագուները պետք է հասկանան, որ ակումբի ներկայիս ֆինանսական վիճակը ոչ մի ընդհանուր բան չունի 25 տարի առաջ եղածի հետ։ Իրավիճակը բարդ […]
Ավելին
Սենեգալի հավաքականը մարտի 22-ին Ֆրանսիայի Ամյեն քաղաքում ընկերական հանդիպում անցկացրեց Գաբոնի հետ` հաղթելով 3:0 հաշվով։ Սենեգալցիների կազմում նորամուտը նշեց «Բարսելոնայի» 19-ամյա կենտրոնական պաշտպան Միքայիլ Ֆայեն, ով 44-րդ րոպեին հեռահար հարվածով ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ` լուսատախտակին վառելով 2:0 հաշիվը։ Ֆայեն հանդես է գալիս «Բարսելոնայի» երիտասարդական թիմի կազմում և 2023/24 մրցաշրջանում 24 խաղում խփել է 3 գոլ։ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, Ռաֆա Մարկեսը չի նշանակվի «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ։ Աղբյուրի փոխանցմամբ` գլխավոր մարզչի պաշտոնից Խավիի հեռանալուց հետո «բլաուգրանայի» ղեկավարները ցանկանում են հրավիրել փորձառու մասնագետի։ Հաղորդվում է, որ կատալոնական ակումբում չեն ցանկանում ռիսկի դիմել և կրկին նշանակել անփորձ մարզչի, այդ պատժառով էլ Մարկեսի թեկնածությունը չի դիտարկվում։ Նշենք, որ մեքսիկացի մասնագետը 2022 թ. հուլիսից մարզում […]
Ավելին
«Բարսելոնան» ստիպված է եղել չեղարկել պահեստային թիմի նախաճաշերն ու ճաշերը։ Ինչպես հայտնում է Relevo-ն, «Բարսելոնան» որոշել է հրաժարվել կողմնակի ընկերության ծառայություններից, որը սնունդ էր պատրաստում պահեստային թիմի խաղացողների համար: Հաղորդվում է, որ «բլաուգրանան» այս քայլին գնացել է ակումբի ֆինանսական ծանր վիճակի պատճառով։ Ակումբում կարծում են, որ դա չարդարացված ծախս է, քանի որ պահեստային թիմի ոչ […]
Ավելին
«Բրայթոնի» ձախ պաշտպան Մարկ Կուկուրելիան կարիերան կշարունակի «Բրայթոնի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, երկու ակումբները տրանսֆերի հարցում հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «ազնվականները» կվճարեն 63 մլն եվրո։ Իսպանացի ֆուտբոլիստը «թոշակառուների» հետ կնքելու է 6 տարվա պայմանագիր` մինչև 2028 թ. հունիսի 30-ը։ Գործարքում ներառվելու է նաև լոնդոնյան ակումբի երիտասարդական թիմի կենտրոնական պաշտպան Լևի […]
Ավելին
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հայտարարել է, որ այլևս չի ցանկանում հանդես գալ մյունխենյան ակումբի կազմում։ «Իմ դարաշրջանն ավարտվել է «Բավարիայում»։ Այլևս չեմ տեսնում հնարավորություն կարիերաս այս ակումբում շարունակելու համար։ «Բավարիան» լուրջ ակումբ է, և ես հավատում եմ, որ չեն պատրաստվում ստիպողաբար պահել ինձ։ Ես չեմ ցանկանում այլևս այստեղ խաղալ։ Իմ տրանսֆերը լավագույն լուծումն է։ Հուսով […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Ռասինգի» կիսապաշտպան Պաբլո Տորեին։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2026 թ. հունիսի 30-ը, որն ուժի մեջ կմտնի 2022 թ. հուլիսի 1-ից։ «Բլաուգրանան» 18-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց վճարել է 5 մլն եվրո, որը հետագայում կարող է հասնել մինչև 20 միլիոնի։ Ֆուտբոլիստի պայմանագրում լինելու է նաև հրաժարագնի […]
Ավելին
Իսպանիայի 3-րդ դիվիզիոնի` Սեգունդա Բ-ի 2-րդ ենթախմբի 25-րդ տուրում «Բարսելոնա Բ»-ն հյուրընկալվելիս 3:2 հաշվով հաղթեց «Ալկոյանոյին»։ Հանդիպման 56-րդ րոպեին կատալոնական ակումբի կազմից հիանալի անցումից հետո գոլի հեղինակ դարձավ Աբդեսամադ Էզալզուլին` Էզ Աբդեն, ինչից հետո «բլաուգրանան» հաշվի մեջ առաջ անցավ, իսկ լուսատախտակին վառվեց 2:1 հաշիվը։ Հավելենք, որ 20-ամյա վինգերն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 22 խաղում խփել է […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026