Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին BBC-ի կայքում անցկացված քվեարկության արդյունքում ճանաչվել է ԱՊԼ-ի պատմության լավագույն լեգիոներ: Նա զբաղեցրել է 1-ին հորիզոնականը 45% ձայներով: 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է ՄՅՈւ-ի նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ հավաքելով ձայների 14%-ը : 3-րդ հորիզոնականում հայտնվել է դարձյալ «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար հարձակվող Էրիկ Կանտոնան, ով հավաքել է ձայների 12%-ը: Հիշեցնենք, որ […]
Ավելին
Ըստ The Telegraph-ի տեղեկությունների՝ «Այաքսի» սպորտային գծով տնօրեն Մարկ Օվերմարսը կարող է շուտով տեղափոխվել «Արսենալում» աշխատելու, որտեղ նա ժամանակին հանդես է եկել որպես ֆուտբոլիստ: Լոնդոնցիները 45-ամյա հոլանդացու թեկնածությունը դիտարկում են այն բանից հետո, երբ Մոնչին մեժեց «Արսենալին» և տեղափոխվեց «Սևիլիա»: Լոնդոնյան ակումբը նոր սպորտային տնօրենի որոնումներով է այն բանից հետո, երբ թիմից հեռացավ Սվեն Միսլիտատը:
Ավելին
Նյոնում՝ ՈւԵՖԱ-ի շտաբ բնակարանում կայացավ Եվրոպա լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի վիճակահանությունը. Կիսաեզրափակչի ուղեգրերի համար միմյանց հետ մրցելու են հետևյալ զույգերը. «Նապոլի» – «Արսենալ»«Վիլյառեալ» – «Վալենսիա»«Բենֆիկա» – «Այնտրախտ» Ֆ.«Սլավիա» Պ. – «Չելսի» Քառորդ եզրափակչի հանդիպումները կայանալու են ապրիլի 11-ին և 18-ին: Կիսաեզրափակչում ձևաչափը հետևյալն է. «Նապոլի»/«Արսենալ» – «Վիլյառեալ»/«Վալենսիա»«Բենֆիկա»/«Այնտրախտ» – «Սլավիա» Պ./«Չելսի»
Ավելին
Նյոնում կայանում է Եվրոպա լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի վիճակահանությունը. Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչի արգելքը հաղթահարել են հետևյալ թիմերը. «Արսենալ»«Նապոլի»«Չելսի»«Վալենսիա»«Վիլյառեալ»«Սլավիա» Պ«Այնտրախտ» Ֆ.«Բենֆիկա» Վիճակահանության ուղիղ հեռարձակումը՝ ստորև,
Ավելին
Եվրոպա լիգայի խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Արսենալը» հյուրընկալել էր «Ռենին»: Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում ֆրանսիական թիմը հաղթել էր 3:1 հաշվով: Պատասխան մրցավեճում լոնդոնյան թիմը հաղթեց 3:0 հաշվով: Հանդիպման մեկնարկից 5 րոպե անց Օբամեյանգը բացել է հաշիվը: 10 րոպե անց Մայթլենդ-Նայլսը կրկնապատկել է հաշիվը: 71-րդ րոպեին քիչ առաջ փոխարինման մտած Մխիթարյանը կազմակերպել է «Արսենալի» […]
Ավելին
Եվրոպա լիգայի խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Արսենալը» հյուրընկալում է «Ռենին»: Թիմերի մեկնարկային կազմերը. «Արսենալ». Չեխ, Կոսիելնի, Մուստաֆի, Մայթլենդ-Նայլս, Մոնրեալ, Ջակա, Կոլաշինաց, Ռեմսի, Օզիլ, Լակազետ, Օբամեյանգ Հենրիխ Մխիթարյանը «զինագործների» պահեստայինների նստարանին է: «Ռեն». Կուբեկ, Դա Սիլվա, Մեքսեր, Սար, Գրենիե, Նիանգ, Բուրիգեդ, Բենսեբաինի, Բեն Արֆա, Անդրե, Տրաորե Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 00:00-ին է, ուղիղ հեռարձակումը՝ ստորև.
Ավելին
Եվրոպա լիգայի խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Արսենալը» հյուրընկալելու է «Ռենին»: Ըստ անգլիական պարբերականների՝ Ունայ Էմերին ընտրելու է մեկնարկային հետևյալ կազմը. Չեխ, Մայթլենդ-Նայլս, Մուստաֆի, Կոսիելնի, Մոնրեալ, Գենդուզի, Տորեյրա, Մխիթարյան, Օզիլ, Իվոբի, Օբամեյանգ «Արսենալ»-«Ռեն» հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 00:00-ին է: Հիշեցնենք՝ առաջին խաղում ֆրանսիական թիմը հաղթել է 3:1 հաշվով:
Ավելին
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Արսենալի»՝ փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ: 2019-ի 2-րդ ամսվա ընթացքում Հայաստանի ազգային թիմի ավագն իր թիմի կազմում 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: Մխիթարյանը «զինագործների» պաշտոնական կայքում քվեարկության արդյունքում ստացել է ձայների 40 %-ը: Հենրիխից բացի լավագույնի կոչմանը հավակնում էին նաև Կոլաշինացը, Լակազետը և Լենոն:
Ավելին
1 68 69 70

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023