Ինչպես հաղորդում է El Chiringuito պարբերականը, Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան դիտարկում է «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեյին ազգային հավաքականի ղեկին տեսնելու հավանականությունը։ Առայժմ չի հաղորդվում՝ կողմերը որևէ քննարկում ունեցել են այս հարցի շուրջ, թե ոչ։ 50-ամյա մասնագետի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ։ Դիեգո Սիմեոնեն 1988-2002 թթ․ ընթացքում Արգետնինայի հավաքականի կազմում անցկացրել […]
Ավելին
Անցնող օրերին մեկնարկել է Իսպանիայի թագավորական գավաթի` Copa del Rey-ի 2020/21 խաղարկության 1/32 եզրափակիչը։ Լա լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատար «Ատլետիկո Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց Իսպանիայի նշանակությամբ երրորդ դիվիզիոնը՝ Սեգունդա Բ-ն ներկայացնող «Կոռնելիայի» դեմ։ Գրանցվեց գերխոշոր անակնկալ․ Դիեգո Սիմեոնեի սաները գրեթե հիմնական կազմով պարտվեցին իրենցից կարգով ակնհայտ թույլ մրցակցին։ «Կոռնելիան» հաղթեց 1։0 հաշվով, իսկ հանդիպման միակ գոլը […]
Ավելին
CIES Football Observatory-ն իր էջում ներկայացրել է ամենաթանկարժեք ֆուտբոլիստների վարկանշային աղյուսակի թարմացված տարբերակը, որը գլխավորում է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը։ Անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 165․6 մլն եվրո։ Լավագույն եռյակում են նաև Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը (152 մլն) և «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը (151․6 մլն)։ Հետաքրքիր է արձանագրել, որ «Բարսելոնայի» ավագ […]
Ավելին
Record պարբերականը փոխանցում է, որ Սաուդյան Արաբիայի առաջնությունում հանդես եկող «Ալ Հիլիալ» ակումբը ցանկանում է իր շարքերում տեսնել «Ատլետիկո Մադրիդի» արդեն նախկին հարձակվող Դիեգո Կոստային։ Այն բանից հետո, երբ արաբական ակումբը չկարողացավ գնել բրազիլացի հարձակվող, չինական «Չզյանսու Սունինի» ֆուբտոլիստ Ալեքս Տեյշեյրայի տրանսֆերային իրավունքը, նրանք այժմ աշխատում են Կոստայի տրանսֆերն իրականացնելու ուղղությամբ և բավական գայթակղիչ առաջարկ […]
Ավելին
Ինչպես տեղեկանում ենք սպորտային լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի անձնական կայքէջից՝ www.gianlucadimarzio.com-ից, «Նապոլին» մերժել է «Ատլետիկոյի» և «Մարսելի» առաջարկները հարձակվող Արկադիուշ Միլիկի տրանսֆերային իրավունքը գնելու հարցում։ Բանն այն է, որ ակումբները ցանկանում են օգտվել այն հանգամանքից, որ եթե ֆուտբոլիստը չերկարաձգի պայմանագիրը նեապոլիտանական ակումբի հետ, ապա ամռանը կարող է ազատ գործակալի իրավունքով լքել «Նապոլին» անվճար, այդ իսկ […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt պորտալը, որը սահմանում է ֆուտբոլիստների ամենաօբյեկտիվ շուկայական արժեքները, հերթական անգամ թարմացրել է իսպանական Լա լիգայի ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Վերջին թարմացումից հետո արժեքային ամենաշատ աճ գրանցել են հետևյալ ֆուտբոլիստները. 1․ Պեդրի («Բարսելոնա») + 20 մլն եվրո = 50 մլն եվրո 2․ Միկել Օյարսաբալ («Ռեալ Սոսիեդադ») + 10 մլն եվրո = 70 մլն եվրո 3. […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 17-րդ տուրի շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Ալավեսի» դեմ։ Մադրիդյան ակումբի ֆուտբոլիստները Վիտորիա-Գաստեյսում իսկական քննություն հանձնեցին, սակայն կարողացան պատվով դուրս գալ։ Խաղի հաշիվը բացվեց 41-րդ րոպեին․ Լուիս Սուարեսի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ կիսապաշտպան Մարկոս Լյորենտեն` 0:1։ 63-րդ րոպեին կոպիտ խաղի համար կարմիր քարտ ստացավ և խաղադաշտից հեռացվեց տանտերերի պաշտպան Վիկտոր Լագուարդիան։ […]
Ավելին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ կումանը հայտարարել է, որ չի զղջում նախկին հարձակվող Լուիս Սուարեսի ծառայություններից հրաժարվելու հարցում։ Ինչպես հայտնի է, ուրուգվայցին ամռանը տեղափոխվեց իսպանական մեկ այլ գրանդ՝ Մադրիդի «Ատլետիկո», որի կազմում բավականին հաջող է հանդես գալիս․ Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 11 խաղերի ընթացքում Սուարեսը դարձել է 8 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ «Ես […]
Ավելին
Այն բանից հետո, երբ «Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան անձնական խնդիրների պատճառով լքեց մադրիդյան ակումբը, «հնդկացիների» ղեկավարությունը հարձակվողին փոխարինող է փնտրում և կարծես թե գտել է նրան Իտալիայում։ Ինչպես հաղորդում է Diario AS պարբերականը, խոսքը «Նապոլիի» կենտրոնական հարձակվող Արկադիուշ Միլիկի մասին է։ Հայտնի է, որ իտալական ակումբի ղեկավարության և Միլիկի հարաբերությունները լարված են այն բանից հետո, […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 16-րդ տուրի շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» Լուիս Սուարեսի խփած միակ գոլի շնորհիվ 1։0 հաշվով հաղթեց «Խետաֆեին»։ Այդ խաղից ավելի ուշ «Ռեալը» հյուրընկալվելիս չկարողացավ կոտրել «Էլչեի» դիմադրությունը (1։1), ինչը ոչ միայն թույլ տվեց «Ատլետիկոյին» դառնալ առաջնության միանձնյա առաջատար, այլևս «հնդկացիները» տարին ավարտեցին 1-ին տեղում։ Ինչպես տեղեկացնում է Gracenote Live-ը, 1995 թվականի ի վեր «Ատլետիկոն» […]
Ավելին
1 45 46 47 48 49 67

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023