Մի շարք ակումբներ դուրս են գալիս Սուպերլիգայից

Մի շարք ակումբներ դուրս են գալիս Սուպերլիգայից

20/04/2021 - 23:15

Ինչպես արդեն հայտնի է, ապրիլի 19-ին եվրոպական 12 գրանդ ակումբներ հայտարարեցին Սուպերլիգա ստեղծելու մասին։ Այդ ակումբներն են «Միլանը», «Ինտերը», «Յուվենտուսը», «Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Տոտենհեմը», «Ատլետիկո Մադրիդը», «Ռեալ Մադրիդը» և «Բարսելոնան»։

Այս նորությունը պարզապես ցնցեց ողջ աշխարհը, ինչից հետո ֆուտբոլային հասարակությունը միայն պայքարում է, որ Սուպերլիգայի գաղափարը չիրագործվի և կարծես թե այդ ճնշման հետևանքով ու հետագա բարդույթներից խուսափելու համար մի շարք ակումբներ որոշել են դուրս գալ Սուպերլիգայից։

Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, այդ ակումբներից մեկը «Չելսին» է։

Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնյան ակումբը փաստաթղեր է հավաքում, որպեսզի դուրս գա Սուպերլիգայից։

Այդ ամենի պատճառներից մեկը «ազնվականների» երկրպագուների բուռն արձագանքն է, ովքեր ապրիլի 20-ին բողոքի ակցիա են իրականացրել «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտի հարևանությամբ։

Squawka News-ը հայտնում է, որ ցուցարներին հանգստանալու է գնացել նաև «Չելսիի» նախկին լեգենդար դարպասապահ Պետեր Չեխը, ով ներկայումս Ռոման Աբրամովիչի խորհրդականներից մեկն է։

The Telegraph-ի լրագրող Մեթ Լոուն   էլ գրում  է, որ «Չելսիի»՝ Սուպերլիգայի դուրս գալու որոշում անձամբ կայացրել է ակումբի սեփանակատեր Ռոման Աբրամովիչը։

Լրագրողը հայտնում է, որ ռուս միլիարդատերը կարծում է, որ «ազնվականներն» այլևս չեն կարող պարտադրել մրցաշարի իրագործումը։

Աբրամովիչը հրավիրել է ակումբի ղեկավարների արտահերթ խորհրդակցություն, ինչից հետո որոշել են հավաքել անհրաժեշտ փաստաթղթերը դուրս և դուրս գալ Սուպերլիգայից։

Telegraph Football-ը գրում է, որ «Չելսիից» հետո Սուպերլիգայից դուրս գալու որոշում կայացրել է նաև «Մանչեսթեր Սիթին»։ Հաղորդվում է, որ եթե «քաղաքաբնակները», իրոք, դուրս գան Սուպերլիգայից, մրցաշարի իրագործումն ամբողջությամբ կտապալվի։

Անգլիական ակումբներից բացի, մրցաշարը լքելուն մոտ է նաև «Ատլետիկո Մադրիդը»։ Այդ մասին հայտնում է լրագրող Բեն Յակոբսը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023