Իտալական Ա սերիայի 19-րդ տուրի վերջին խաղում «Լացիոն» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց գործող չեմպիոն «Միլանի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ «արծիվները» պարզապես ֆանտաստիկ հանդիպում անցկացրին` 4 անպատասխան գնդակ ուղարկելով «ռոսոներիների» դարպասը։ Մաուրիցիո Սարիի թիմից մեկական անգամ աչքի ընկան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը, Մատիա Ձականին, Լուիս Ալբերտոն ու Ֆելիպե Անդերսոնը։ Այս հաղթանակից հետո «Լացիոն» վաստակեց 37 միավոր` բարձրանալով […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 19-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Էմպոլիի» դեմ։ Ինչպես և սպասվում էր, հանդիպումն սկսվեց «ներաձուրիների» առավելության պայմաններում։ 20-րդ րոպեին աչքի ընկնելու հիանալի հնարավորություն ուներ Ֆեդերիկո Դիմարկոն, սակայն նրա` ընթացքից կատարած հարվածից հետո հյուրերին փրկեց դարպասապահ Գիլելմո Վիկարիոն։ Սիմոնե Ինձզագիի թիմը չօգտագործեծ իր խաղային առավելությունը, իսկ 40-րդ րոպեին «Ինտերի» համար ամեն ինչ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 19-րդ տուրում «Ինտերը» Միլանը «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում կմրցի «Էմպոլիի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Իտալական Ա սերիայի 19-րդ տուրում «Յուվենտուսը» Թուրինի «Ալիանց» մարզադաշտում մրցեց «Ատալանտայի» դեմ։ Բերգամասկները պարզապես սառը ցնցուղ էին պատրաստել «բյանկոներիներին» և արդեն 4-րդ րոպեին Ադեմոլա Լուկմանի ջանքերով առաջ անցան հաշվի մեջ։ Այդուհանդերձ, Մասիմիլիանո Ալեգրիի թիմը նախքան ընդմիջում ոչ միայն հավասարեցրեց, այլև առաջ անցավ հաշվի մեջ. 25-րդ ու 34-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Անխել Դի Մարիան ու […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Յուվենտուսից» ֆինանսական խարդախությունների պատճառով Ա սերիայի մրցաշարային աղյուսակում հանվել է 15 միավոր։ Ըստ La Gazzetta dello Sport-ի տեղեկությունների` ՈՒԵՖԱ-ն նույն գործի շրջանակում, հնարավոր է, թուրինյան ակումբին «ոչ սպորտային պահվածքի» համար հեռացնի նաև եվրագավաթային մրցաշարերից` կապված ակումբի ֆինանսական խախտումների գործի մեկ այլ ուղղության՝ աշխատավարձերի իրական չափը թաքցնելու հետ։ Եթե նման խախտումների փաստն […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 19-րդ տուրում «Նապոլին» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Սալերնիտանային»։ Ինչպես հայտնում է Ա սերիայի մամուլի ծառայությունը, նեապոլիտանական ակումբի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին Իտալիայի բարձրագույն առաջնության շրջանակում դարձել է երբևէ ամենաշատ հաղթանակներ տոնած մասնագետը։ 63-ամյա մասնագետի անվան դիմաց կա 276 հաղթանակ։ Այդ ցուցանիշով նա գերազանցել է Կառլո Անչելոտիին, ով ժամանակին մարզել է «Պարման» (1996-98 […]
Ավելին
Ա սերիայի 19-րդ տուրում առաջնության առաջատար «Նապոլին» հյուրընկալվելիս մրցեց «Սալերնիտանայի» դեմ։ Հանդիպման ընթացքում նեապոլիտանական ակումբն ուներ տարածքային և խաղային լուրջ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։ Լուչիանո Սպալետիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ջովանի Դի Լորենցոն և Վիկտոր Օսիմենը։ Նշենք, որ նիգերացի հարձակվողն Ա սերիայի շրջանակում խփեց 13-րդ գոլն ու գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։ Այս […]
Ավելին
«Յուվենտուսնից», ֆինանսական խարդախությունների պատճռով, Ա սերիայում հանվել է 15 միավոր։ Ինչպես տեղեկացնում է Sky Italia-ն, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (FIGC) դատարանը բավարարել է դատախազի պահանջը և ակումբին պատժել է մտացածին շահույթ ստանալու մեղադրանքով։ Դատախազը պահանջել էր թուրինյան ակումբից հանել 9 միավոր։ Մեղադրանք էր առաջադրվել նաև այլ ակումբների, սակայն դատարանը նրանց արդարացրել է։ Նշենք, որ «բյանկոներիները» մեղադրվում […]
Ավելին
Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչում «Կրեմոնեզեն» հյուրընկալվելիս մրցեց «Նապոլիի» դեմ։ Կարելի է ասել` հանդիպումն անակնկալ մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 18-րդ րոպեին հյուրերը շվեյցարացի կիսապաշտպան Չարլզ Պիկելի գոլի շնորհիվ բացեցին հանդիպման հաշիվը։ Այդուհանդերձ, նախքան ընդմիջում Լուչիանո Սպալետիի թիմը ոչ միայն հավասարեցրեց, այլև առաջ անցավ հաշվի մեջ. 33-րդ ու 36-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Ժուան Ժեզուսն ու […]
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է նոր տեսանյութ` նվիրված Հենրիխ Մխիթարյանի` «Ինտերում» մրցելույթներին։ Բոնուս` վայելեք նաև Մխիթարյանի «Ինտերի» կազմում բոլոր գոլերն ու ասիստները։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023