Մխիթարյանը ճախրում է! Ինտերը ֆանտաստիկ խաղով ջախջախեց Միլանին🎥

Մխիթարյանը ճախրում է! Ինտերը ֆանտաստիկ խաղով ջախջախեց Միլանին🎥

16/09/2023 - 21:54

Իտալական Ա սերիայի 4-րդ տուրում կայացավ միլանյան հերթական դերբին, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Ինտերն» ու «Միլանը»։

«Ներաձուրիները» պարզապես ֆանտաստիկ հանդիպում անցկացրին` «ռոսոներիները» ջախջախելով 5:1 հաշվով։

Սիմոնե Ինձզագիի կամզից հիանալի հանդիպում անցկացրեց Հենրիխ Մխիթարյանը` դառնալով դուբլի հեղինակ։

«Ինտերի» կազմից մեկական գոլ էլ խփեցին Մարկուս Թյուրամը,Հական Չալհանօղլուն ու Դավիդե Ֆրատեզին։

«Միլանի» միակ գնդակը խփեց Ռաֆայել Լեաուն։

«Ինտերն» այս հաղթանակից հետո վաստակեց 12 միավոր և գլխավորում է Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։

«Միլանը», 9 միավորով, 3-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023