«Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հետաքրքիր զբաղմունք է գտել կարանտինի օրերին։ Հայ կիսապաշտպանը «Ռոմայի» Twitter-ի պաշտոնական էջում տեսանյութի միջոցով հարցեր է ուղղում երկրպագուներին՝ ակնկալելով պատասխաններ նրանցից։ Մխիթարյանի հարցերը հիմնականում վերաբերել են հռոմեական ակումբին։ Հենոն երկրպագուներին խնդրել է նշեն, թե ի՞նչ ֆիլմեր և հեռուստաշոուներ խորհրուրդ կտան դիտել կարանտինի ընթացքում, թե ո՞ր խաղն է […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Сorriere dello Sport-ը, «Արսենալը» պատրաստ է վաճառել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ով ներկայումս վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Ռոմայի» կազմում։ Ըստ աղբյուրի՝ եթե որևէ ակումբ ցանկանա ձեռք բերել հայ կիսապաշտպանի տրանսֆերը, ապա ստիպված կլինի վճարել 25 մլն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» կազմում մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 6 գոլի հեղինակ։
Ավելին
Այսօր` մարտի 4-ին, ծնվել է Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի առաջնեկը։ Ինչպես տեղեկացնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը, Հենրիխն ու իր կինը` Բեթի Վարդանյանը, առաջնեկին անվանել են Համլետ։
Ավելին
Իտալական Ա 26-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալվելիս 3։4 հաշվով դժվար հաղթանակ տարավ «Կալյարիի» նկատմամբ՝ շարունակելով պայքարել Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար։ Հերթական անգամ հայ երկրպագուներին ուրախացրեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ երկրորդ տուրն անընդմեջ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ 41-րդ րոպեին Նիկոլա Կալինիչը կրկին առաջ մղեց հռոմեական ակումբին՝ եզրափակելով Հենրիխ Մխիթարյանի աջ եզրից կատած փոխանցումը։ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի շրջանակում ընթանում է 26-րդ տուրը։ Ինչպես գիտեք, այս տուրի մի շարք հանդիպումներ կորոնավիրուսի պատճառով հետաձգվել են, սակայն այսօր կայացած երկու հանդիպումները մեզ ուրախացրին անհավանական գոլառատությամբ։ «Ատալանտան» շարունակում է պարզապես հիացնել։ Ջամպիերո Գասպերինի սաներն ընթացիկ մրցաշրջանում արդեն երրորդ անգամ մրցակցի դարպասն ուղարկում են 7 գնդակ։ Բերգամոն ներկայացնող ակումբի հերթական զոհը հետնապահների թվում ընթացող […]
Ավելին
Երեկ՝ փետրվարի 27-ին, Եվրոպա լիգայի շրջանակում կայացան 1/16 եզրափակչի պատասխան հանդիպումները՝ բացառությամբ «Զալցբուրգ» – «Այնտրախտ» հանդիպումը, որը կկայանա այսօր։ «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ որևէ հնարավորություն չտվեց «Գենկին»՝ հաղթելով 5։0 հաշվով։ Հիանալի հանդիպում անցկացրեց Ֆրեդը՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ «Յունայթեդի» կազմում մեկական անգամ էլ աչքի ընկան Բրունու Ֆերնանդեշը, Սկոթ Մաքթոմինայը և […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 25-րդ տուրի շրջանակում «Ռոման» «Օլիմպիկո» մարզադաշտում 4։0 հաշվով հաղթեց «Լեչչեին», իսկ Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Այդ խաղից հետո հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան խոսել է հայ կիսապաշտպանի մասին․ «Հենրիխը կտրուկ բարձրացրեց մեր թիմի կրեատիվությունը, նա ժամանակին փոխանցում է կատարում և կայացնում է ճիշտ որոշումներ։ Երբ նա վնասվածք […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 25-րդ տուրի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ մրցում է «Լեչչեի» դեմ և առաջին խաղակեսից հետո հաղթում է 2։0 հաշվով։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսել է մեկնարկային րոպեներից և դարձել է առաջին խաղակեսի հերոսը։ Հանդիպման 13-րդ րոպեին Հենոյի հիանալի փոխանցումից հետո Չենգիզ Ունդերը բացեց խաղի հաշիվը, իսկ 37-րդ րոպեին արդեն […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ վերսկսվեց նաև Եվրոպա լիգայի խաղարկությունը։ Կայացան 1/16 եզրափակչի հանդիպումները։ Իտալական «Ռոման» «Օլիմպիկո» մարզադաշտում մեկնարկային կազմով ընդամենը 1 գնդակ ուղարկեց բելգիական «Գենտի» դարպասը։ Ընդհանուր առմամբ խաղն անցավ հավասար պայքարում, իսկ խաղի միակ գնդակը 13-րդ րոպեին խփեց հռոմեական ակումբի նորեկ Կարլես Պերեսը։ Նշենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նույնպես մասնակցեց հանդիպմանը՝ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Daily star-ը, «Արսենալն» ու «Ռոման» չեն կարողանում համաձայնության հասնել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հարցում։ Ըստ աղբյուրի՝ լոնդոնյան ակումբը խաղացողի տրանսֆերից ցանկանում է ստանալ 20 մլն եվրո, սակայն իտալական ակումբը մտադիր չէ հայ խաղացողի համար վճարել այդ գումարը։ Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում հանդես է գալիս վարձավճարով։ Իտալական ակումբի կազմը համալրել […]
Ավելին
1 44 45 46 47 48 54

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023