Ռոման վստահ խաղով վերադառնում է լավագույն եռյակ 🎥

Ռոման վստահ խաղով վերադառնում է լավագույն եռյակ 🎥

14/02/2021 - 17:31

Իտալական Ա սերիայի 22-րդ տուրի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունեց «Ուդինեզեին»։

Հանդիպման առաջին կեսն անցավ հռոմեական ակումբի բացահայտ առավելությամբ, ինչի արդյունքում «գայլերը» նախքան ընդմիջման գնալը երկու գնդակի առավելություն ստացան, որոնք իր անվան դիմաց գրանցեց Ժորդան Վերետուն։

Ֆրանսիացի կիսապաշտպանը նախ՝ 5-րդ րոպեին գլխի դիպուկ հարվածով բացեց խաղի հաշիվը, ապա 25-րդ րոպեին, հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը, կրկնապատկեց «Ռոմայի» առավելությունը։

Երկորդ խաղակեսում երկու թիմերն էլ աչքի ընկնելու պահեր ունեին. Ուդիենից ժամանած հյուրերը փորձեցին ինչ-որ բան փոխել խաղի ընթացքում, սակայն այս խաղում գոլի հեղինակ դարձան միայն հռոմեական ակումբի տղաները։

90+3-րդ րոպեին փոխարինման մտած Պեդրոն դրեց հանդիպման վերջնակետը՝ եզրափակելով Մխիթարյանի զարգացրած գրոհը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը։

Այսպիսով, «Ռոման» հաղթեց 3:0 հաշվով և վաստակեց 43 միավոր, ինչը հռոմեական ակումբին հնարավորություն տվեց շրջանցել «Նապոլիին» և «Յուվենուսին` բարձրանալով 3-րդ հորիզոնական։

«Ուդիենեզեն» էլ մնաց 24 միավորով և զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը։

Հավելենք, որ «Ռոմայի» կազմում ողջ հանդիպմանը մասնակցեց նաև հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023