Ռոման շարվժում է առաջ․ Բրագան որևէ հնարավորություն չուներ🎥

Ռոման շարվժում է առաջ․ Բրագան որևէ հնարավորություն չուներ🎥

26/02/2021 - 01:48

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ մրցեց «Բրագայի» դեմ։

Կողմերի միջև առաջին խաղում «գայլերը» հյուրընկալվելիս Էդին Ջեկոյի և Բորխա Մայորալի գոլերի շնորհիվ հաղթել էին 2։0 հաշվով։

«Ռոման» պատասխան հանդիպման առաջին կեսում ուներ տարածքային և խաղային առավելություն, ինչի շնորհիվ էլ 24-րդ րոպեից սկսած հաղթում էր 1։0 հաշվով, իսկ գոլի հեղինակ էր դարձել Էդին Ջեկոն։

Նախքան ընդմիջման գնալն էլ հռոմեական ակումբը կարող էր կրկնապատկել հաշիվը, սակայն 40-րդ րոպեին Պեդրոյի կատարած հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։

Կողմերն ընդմիջման գնացին Պաուլու Ֆոնսեկայի թիմի՝ 1։0 հաշվով առավելությամբ։

Ինչ վերաբերվում է երկրորդ կեսին, ապա այն ավելի շատ անցնում էր պորտուգալական ակումբի թելադրանքով, որը փորձում էր ինչ-որ կերպ ինտրիգ մտցնել այս դիմակայությունում, սակայն Կառլուշ Կարվալյալի տղաներին երկար ժամանակ չէր ստացվում որևէ վտանգավոր գրոհ ստեղծել Պաու Լոպեսի դարպասի ուղղությամբ։

Միայն 68-րդ րոպեին «Բրագան» ստեղծեց այս խաղում իր ամենավտանգավոր պահերից մեկը․ աչքի ընկնելու լավ հնարավորություն ուներ Ռիկարդու Օրտան, սակայն 24-ամյա վինգերի հարվածից հետո Լոպեսը փրկեց «Ռոմային»։

Տանտերերը, ովքեր երկրորդ կեսում գրեթե ոչնչով աչքի չէին ընկնում, ինչպես ամրպոմպ անամպ երկնքում, 72-րդ րոպեին 11-մետրանոց հարվածի իրավունք վաստակեցին, սակայն Լորենցո Պելեգրինիի հարվածը շեղ ստացվեց։

Ամեն դեպքում, 75-րդ րոպեին հռոմեական ակումբը կրկնապատկեց իր առավելությունը։ Լորենցո Պելեգրինին ուղղեց իր սխալը և գոլային փոխանցում կատարեց Կառլես Պերեսին։

Բաց թողած երկրորդ գոլից հետո պորտուգալական ակումբն ակտիվացել էր և կարողացավ մեկ գնդակ հետ բերել․ 88-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Բրայան Քրիստանտեն։

90+2-րդ րոպեին էլ փոխարինման դուրս եկած Բորխա Մայորալը վերականգնեց հռոմեականան ակումբի երկու գնդակի առավելությունը՝ հաշիվը դարձնելով 3։1։

Այսպիսով, «Ռոման» հաղթեց ընդհանուր 5։1 հաշվով և պայքարը կշարունակի մրցաշարի 1/8 եզրափակչի շրջանակում։

Հավելենք, որ Հենրիխ Մխիթարյանն այս խաղը սկսեց պահեստայինների նստարանից և խաղադաշտ դուրս եկավ միայն 77-րդ րոպեին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023