Գերմանիայի գավաթի 1/32 եզրափակիչում «Բորուսիա Մյոնխենգլադբախը» հյուրընկալվելիս 7:0 հաշվով ջախջախեց հինգերորդ դիվիզիոնը ներկայացնող «Բերզենբրյուկ» ակումբին։ «Բորուսիայի» կազմում պաշտոնական խաղերում նորամուտը նշեց թիմի նորեկ Հրանտ-Լեոն Ռանոսն, ով 73-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ։ 20-ամյա հարձակվողը 77-րդ րոպեին նախ օգնեց աչքի ընկնել Ռոբին Հակին, ապա 89-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ` դնելով հանդիպման վերջակետը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Բեռլինի «Օլիմպիական» մարզադաշտում կայացավ Գերմանիայի գավաթի 2022/23 խաղարկության եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Լայպցիգին» ու «Այնտրախտը»։ Հանդիպման մեծ մասում «ցլերն» ունեին խաղային առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։ Մարկո Ռոզեի թիմի կազմից աչքի ընկան Քրիստոֆեր Նկունկուն ու Դոմինիկ Սոբոսլային։ Այսպիսով, «Լայպցիգը» երկրորդ տարին անընդմեջ դարձավ Գերմանիայի գավաթակիր։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Գերմանիայի գավաթի 1/4 եզրափակիչում «Ֆրայբուրգը» Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Ֆրայբուրգի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ հյուրերը 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեցին։ Նախ խաղի հաշիվը 19-րդ րոպեին բացեց «ռեկորդ մայսթերի» կենտրոնական պաշտպան Դայո Ուպամեկանոն, ապա 27-րդ րոպեին «Ֆրայբուրգի» պատասխան գոլը խփեց Նիկոլաս Հոֆլերը։ Քրիստիան Շտրայխի թիմին էլ հաղթանակ […]
Ավելին
Գերմանիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Բավարիան» հյուրընկալվելիս մրցեց «Մայնցի» դեմ։ Դեռ առաջին կեսում մյունխենյան ակումբը վճռեց հանդիպման ելքը և նախքան ընդմիջում երեք անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը. մեկական անգամ աչքի ընկան Էրիկ-Մաքսիմ Չուպո Մոտինգը, Ջամալ Մուսիալան ու Լերոյ Սանեն։ Հանդիպման վերջնամասում էլ Ալֆոնսո Դևիսը դրեց հանդիպման վերջակետը` 4:0։ Այսպիսով, Յուլիան Նագելսմանի թիմը պայքարը կաշրունակի Գերմանիայի […]
Ավելին
Գերմանիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Բավարիան» հյուրընկալվելիս մրցում է «Մայնցի» դեմ։ Մյունխենյան ակումբի կազմում նորամուտն է նշում թիմի նորեկ Ժոաու Կանսելուն, ով արդեն 18-րդ րոպեին առաջին արդյունավետ գործողությունը կատարեց` օգնելով գոլի հեղինակ դառնալ Էրիկ-Մաքսիկ Չուպո Մոտինգին։
Ավելին
Գերմանիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Շտուտգարտը» 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Պադերբորնի» նկատմամբ։ Այդ հանդիպումը բավական անհաջող մեկնարկեց «շվաբների» համար, քանի որ արդեն 3-րդ րոպեին կենտրոնական պաշտպան Կոնստանտինոս Մավրոպանոսը, փորձելով դաշտի կենտրոնից գնդակը փոխանցել դարպասապահ Ֆլորիան Մյուլլերին, դարձավ անհասկանալի ինքնագոլի հեղինակ։ Ինչպես հայտնում է Sky Sports Deutschland-ը ինքնագոլը գրանցվել է 48.1 մ հեռավորությունից։ Գերմանիայի գավաթի […]
Ավելին
Գերմանիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Շտուտգարտը» «Հոմ Դելյուքս Արենա» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց Երկրորդ Բունսեսլիգան ներկայացնող «Պադերբորնի» դեմ։ Հանդիպումը պարզապես անչափ անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ «Շտուտգարտի» պաշտպան Կոնստանտինոս Մավրոպանոսը 3-րդ րոպեին անհասկանալի ինքնագոլի հեղինակ դարձավ, ինչից հետո տանտերերն առաջ անցան հաշվի մեջ։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում հյուրերն ունեին ինչպես տարածքային, այնպես էլ խաղային տոտալ առավելություն, սակայն […]
Ավելին
«Քյոլնը» շարունակում է միջմրցաշրջանային հատվածն ու հուլիսի 17-ին ընկերական հանդիպում անցկացրեց Գերմանիայի չորրորդ դիվիզիոնը ներկայացնող «Կիկերս Օֆենբախի» դեմ` հաղթելով 2:0 հաշվով։ «Այծերի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև թիմի նորեկ Սարգիս Ադամյանը, ով փոխարինման մտավ 65-րդ րոպեին ու 87-րդ րոպեին դրեց հանդիպման վերջակետը։ Նշենք, որ հայազգի հարձակվողն առաջին գոլը խփեց «Քյոլնի» կազմում։ Հավելենք, որ նախքան 2022/23 մրցաշրջանի […]
Ավելին
Բեռլինի «Օլիմպիական» մարզադաշտում կայացավ Գերմանիայի գավաթի 2021/22 խաղարկության եզրափակիչը, որի շրջանակուցմ միմյանց դեմ մրցեցին «Ֆրայբուրգն» ու «Լայպցիգը»։ Հանդիպումը, կարելի է ասել, անակնկալ մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 19-րդ րոպեին Մաքսիմիլան Էգեշտայնն առաջ մղեց «Ֆրայբուրգին»։ Արդեն 24-րդ րոպեին «ցլերը» կարող էին հավասարեցնել հաշիվը, սակայն Քրիստոֆեր Նկունկուի հարվածից հետո գնդակը հեռացրին դարպասային գծի վրայից։ Ամեն դեպքում կողմերն […]
Ավելին
Այսօր` մայիսի 21-ին` Բեռլինի «Օլմպիական» մարզադաշտում` Երևանի ժամանակով 22:00-ից սկսած` կկայանա Գերմանիայի գավաթի 2021/22 մրցաշրջանի եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ կմրցեն «Լայպցիգն» ու «Ֆրայբուրգը»։ Երկու ակումբներն էլ պայքարն սկսեցին 1/32 եզրափակիչից։ «Ցլերը» եզրափակիչի ճանապարահին հաղթել են «Զանդհաուզենին» (4:0), «Բաբելսբերգ 03»-ին (1:0), «Հանզային» (2:0), «Հանովոր 96»-ին (4:0) և «Ունիոն Բեռլինին» (2:1), իսկ «Ֆրայբուրգը»` «Վյուրցբուրգեր Կիկերսին» (1:0), […]
Ավելին
1 2 3 4 5

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023