«Բրայթոնի» կենտրոնական կիսապաշտպան Իվ Բիսուման, հնարավոր է, կարիերան շարունակի «Ռեալի» կազմում։ Այդ մասին տեղեկացնում է Defensa Central-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբի սկաուտները դրական են գնահատել 24-ամյա ֆուտբոլիստի գործողությունները խաղադաշտում։ Բանն այն է, որ 24-ամյա մալիացի կիսապաշտպանի ծառայություններով անձամբ հետաքրքրված է Զինեդին Զիդանը, իսկ Բիսուման կարող է դառնալ Էդուրադո Կամավինգայի («Ռեն») և Պոլ Պոգբայի («Մանչեսթեր Յունայթեդ») […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Լայպցիգի» պաշտոնական կայքը, ակումբը ձեռք է բերել «Զալցբուրգի» վինգեր Դոմինիկ Սոբոսլայիին։ Կողմերի միջև գործարքն արժեցել է 20 մլն եվրո, իսկ հունգարացի ֆուտբոլիստը նոր ակումբի հետ մինչև 2025 թվականի հունիսի 30-ը պայմանագիր է ստորագրել։ Նոր ակումբի կազմում 20-ամյա ֆուտբոլիստը հանդես կգա «17» համարի մարզաշապիկով։ Դոմինիկ Սոբոսլային դարձավ յոթերորդ ֆուտբոլիստը, ով «Զալցբուրգից» տեղափոխվում է […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Corriere della Sera-ն, «Միլանի» պաշտպան Թեո Էրնանդեսը հայտնվել է մի շարք ակումբների ուշադրության կենտրոնում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 23-ամյա պաշտպանի նկատմբամբ հետաքրքրություն է ցուցաբերում ՊՍԺ-ն։ Հաղորդվում է, որ փարիզյան ակումբը ֆրանսիացի պաշտպանին պատրաստ է երեք անգամ ավելի շատ աշխատավարձ վճարել, քան նա վաստակում է «Միլանում»։ Այժմ Էրնանդեսի աշխատավարձը կազմում է 1․5 մլն եվրո, իսկ […]
Ավելին
«Ինտերն» ու «Ատալանտան», հավանական է, փոխանակվեն ֆուտբոլիստներով։ «Ատալանտայի» ավագ Ալեխանդրո Գոմեսը, ով կոնֆլիկտ ունի ակումբի գլխավոր մարզիչ Ջանպիերո Գասպերինիի հետ, ցանկանում է հեռանալ ակումբից և նոր ակումբ է փնտրում։ Ինչպես տեղեկացնում է  Sempre Inter-ը՝ հղում կատարելով Tuttosport-ին, «Ինտերը» ցանկանում է ձեռք բերել Գոմեսին, իսկ նրա փոխարեն առաջարկել Մաթիաս Վեսիոյի ծառայությունները։ Աղբյուրի փոխանցմամբ՝ արգենտինացի կիսապաշտպանին իր […]
Ավելին
Որոշ մանրամասներ են բացահայտվել Պոլ Պոգբայի «Յուվենտուսից» «Մանչեսթեր Յունաթյեդ» տեղափոխության վերաբերյալ։ 2016 թվականի մանկունյական ակումբն այդ ժամանակվա համար ռեկորդային՝ 105 մլն եվրոյի դիմաց գնաց ֆրանսիացի կիապաշտպանի տրանսֆերը։ Ինչպես գրում է The Athletic-ը, 2016-ամռանը ֆրանսիացի կիսապաշտպանը ցանկացել է կարիերան շարունակել «Բարսելոնայի» կազմում, սակայն կատալոնական ակումբը ֆինանսական առումով հնրավորություններ չի ունեցել, որպեսզի ավարտին հասցնի տրանսֆերը։ Բացի դրանից, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն ամեն ինչ անում է, որպեսզի ակումբի ղեկավարությունը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերի նոր կենտրոնական պաշտպան։ Ըստ հոլանդացի մասնագետի՝ այդ դիրքը ներկա պահին ակումբում ամենախնդրահարույցն է և անհրաժեշտ է ամրապնդել։ Բացի խաղային խնդիրներից, այդ դիրքում ավելացել է նաև Ժերար Պիկեի վնասվածքը, ով մի քանի ամսով […]
Ավելին
«Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդը 2020/21 մրցաշրջանի ավարտից հետո, հնարավոր է, կարիերան շարունակի անգլիական Պրեմիեր լիգայում։ 20-ամյա նորվեգացի հարձակվողի ծառայություննրեով հետաքրքրված են երկու մանկունյական ակումբները՝ «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Այդ մասին տեղեկացնում է Daily Mail-ը։ «Սիթիի» ղեկավարները Հալանդին դիտարկում են որպես Սերխիո Ագուերոյի փոխարինող, ով 2021-ի ամռանը կդառնա ազատ գործակալ, եթե նոր պայմանագիր չկնքի […]
Ավելին
«Զալցբուրգի» վինգեր Դոմինիկ Սոբոսլային, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Լայպցիգի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լգրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, անցնող ամիսներին խաղացողի տրանսֆերի հարցում «Զալցբուրգի» ներկայացուցիչների հետ կապվել են երեք ակումբներ՝ «Միլանը», «Արսենալը» և «Զալցբուրգը»։ Նշվում է նաև, որ կապ են հաստատել նաև «Բավարիայի» և նույնսիկ «Ռեալի» ներկայացուցիչները, սակայն գերմանական ակումբն առաջ է անցել բոլորից։ «Լայպցիգը» հունգարացի […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան, ամենայն հավանականությամբ, շուտով կփոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, խաղացողին ցանկանում է վերադարձնել նրա նախկին ակումբը՝ «Յուվենտուսը», որը Պոգբային վերադարձնելու մի շարք տարբերակներ է դիտարկում։ Առաջին հերթին, թուրինյան ակումբը դիտարկում է Կրիշտիանու Ռոնալդուին փոխանակել Պոգբայի հետ։ Բանն այն է, որ «ծեր սենյորան» չի հերքում այդ գաղափարը, քանի որ […]
Ավելին
«Ռենի» հենակետային կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան, ամենայն հավանակությամբ, առաջիկա տրանսֆերային պատուհաններից մեկի ընթացքում կփոխի ակումբային գրանցումը։ Ինչպես հայտնի է, 18-ամյա կիսապաշտպանի ծառայություններով տևակական ժամանակ է հետաքրքրված է «Ռեալը», սակայն, ինչպես տեղեկացնում է Bayern & Germany-ն, խաղացողի համար մղվող պայքարին միանում է նաև «Բավարիան»։ Ինքը՝ խաղացողը, նույնպես ցանկանում է փոխել ակումբային գրանցումը, իսկ ֆրանսիական ակումբը խաղացողի դիմաց […]
Ավելին
1 236 237 238 239 240 313

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023