Հայտնի է, թե որ խաղահամարն է ընտրել Սանչոն Յունայթեդում📸

Հայտնի է, թե որ խաղահամարն է ընտրել Սանչոն Յունայթեդում📸

23/07/2021 - 20:52

Հուլիսի 23-ին «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրեց թիմի նորեկ Ջեյդոն Սանչոյին։

21-ամյա ֆուտբոլիստը ստորագրեց նախօրոք համաձայնեցված պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2026 թ. հունիսի 30-ը։

Հայտնի դարձավ նաև, որ անգլիացի վինգերը «կարմիր սատանաների» կազմում հանդես է գալու «25» համարի մարզաշապիկով։ Այդ մասին հայտնում է «Յունայթեդի» պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Ջեյդոն Սանչոյի տրանսֆերի դիմաց «Բորուսիա Դորտմունդին» վճարել է 85 մլն եվրո, որին հետագայում ևս 10 մլն եվրո կավելանա հավելավճարների տեսքով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023