Անգլիական գրանդը շուտով կհայտարարի Ատալանտայի դարպասապահի տրանսֆերի մասին

Անգլիական գրանդը շուտով կհայտարարի Ատալանտայի դարպասապահի տրանսֆերի մասին

21/07/2021 - 23:21

«Ատալանտայի» դարպասպաահ Պիերլուիջի Գոլինին կարիերան կշարունակի «Տոտենհեմի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերն արդեն վաղուց համաձայնության են եկել 26-ամյա դարպասապահի տեղափոխության հարցում։

Լոնդոնյան ակումբը մինչև 2022 թ. հունիսի 30-ը վարձակալելու է իտալացի ֆուտբոլիստին, իսկ պայմանագրում լինելու է կետ, որը հնարավորություն է կտա ևս մեկ տարով երկարաձգել վարձակալությունը։

Աղբյուրի փոխանցմամբ` 2023 թ. հուլիսին «Տոտենհեմը» 15 մլն եվրոյով Գոլինիին պարտադիր գնման իրունք կունենա։

«Խթաններն» արդեն վերջին փաստաթղթերն են պատրաստում, որպեսզի պաշտոնապես հայտարեն այս տրանսֆերի մասին։

Հավելենք, որ Պիերլուիջի Գոլինին անգլիական թիմերում խաղալու փորձ ունի, քանի որ 2012-14 թթ. եղել է «Մանչեսթեր Յունայթեդի» համակարգում, որի Մ-19 տարեկանների թիմում 3 հանդիպում է անցկացրել։

Գոլինին 2016-ի հուլիսից 2017 թ. հունվար հանդես է եկել «Աստոն Վիլլայի» կազմում, որի մարզաշապիկով դաշտ է դուրս եկել 20 անգամ` դարպասը 6 անգամ պահելով անառիկ։

Իտալացի դարպասապահը 2017 թ. հունվարից պաշտպանում է «Ատալանտայի» գույները։ Նա Բերգամոն ներկայացնող ակումբի կազմում անցկացրել է 112 հանդիպում` 38 անգամ դարպասը պահելով անառիկ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023