«Վուլվերհեմպտոնի» հարձակվող Պատրիկ Կուտրոնեն կարիերան կշարունակի իսպանական Լա լիգայում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, 23-ամյա հարձակվողը շուտով կդառնա «Վալենսիայի» ֆուտբոլիստ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «չղջիկները» վարձակալելու են Կուտրոնեին, իսկ ինքը՝ ֆուտբոլիստը, հունվարի 30-ին կմեկնի Վալենսիա, որպեսզի ավարտին հասցնի տեղափոխությունը։ Հիշեցնենք, որ Պատրիկ Կուտրոնեն «Միլանի» սան է և 2019 թվականի ամռանը 22 մլն եվրոյի դիմաց համալրեց […]
Ավելին
«Ռոման» ու «Ինտերը» ցանկանում էին փոխանակվել ֆուտբոլիսներով, սակայն, ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ջանլուկա դի Մացրիոյի կայքը, կողմերին չի հաջողվել այդ հարցում համաձայնության հասնել։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Էդին Ջեկոն պետք է տեղափոխվեր «Ինտեր», իսկ Ալեքսիս Սանչեսը՝ «Ռոմա»։ Բանակցությունները ներկա պահին դադարեցված են, քանի որ հռոմեական ակումբը դժգոհ է եղել ֆինանսական մի շարք կետերից։ Բացի դրանից, «Ռոման» […]
Ավելին
Հալկը տեղափոխվեց «Ատլետիկո Մինեյրո»։ Այս մասին հայտնում է բրազիլական ակումբի պաշտոնական կայքը։ 34-ամյա հարձակվողի և ակումբի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը։ Հալկի վերջին ակումբը չինական «Շանհայ ՍՊԻԳ»-ն էր, որի շարքերը համարլել էր 2016 թվականի ամռանը։ Չինական ակումբը Սանկտ Պետերբուրգի «Զենիթին» խաղացողի դիմաց վճարել էր 55․8 մլն եվրո։ Այդ ակումբի կազմում նա […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Վեսթ Հեմի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ջեսի Լինգարդին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «մրճահարները» մանկունյական ակումբին վարձակալության դիմաց վճարելու են 1․7 մլն եվրո, իսկ պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2021 թվականի հունիսի 30-ը, որը չի ներառում խաղացողին գնելու անմիջական իրավունք։ Նոր ակումբի կազմում նա հանդես կգա «11» համարի մարզաշապիկով։ Ջեսի Լինգարդը […]
Ավելին
Ինչպես տեկեղացնում է «Ուդինեզեի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Նապոլիի» հարձակվող Ֆերնանդո Լյորենտեի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 1․5 տարով, այսինքն, մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։ Հատկանշական է, որ չի հաղորդվում, թե Ուդինեն ներկայացնող ակումբը խաղացողի դիմաց որքան է վճարել «Նապոլիին»։ Լյորենտեն նոր ակումբի կազմում ընտրել է «32» համարի մարշապիկը։ 35-ամյա […]
Ավելին
«Բարսելոնայի» նախագահի թեկնածու Վիկտոր Ֆոնտը հայտնել է, որ «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Էրիկ Գարսիան շատ է ցանկանում տեղափոխվել կատալոնական ակումբ։ «Մենք խնդրում ենք «Բարսելոնայի» ժամանակավոր ղեկավարությանը գնել Էրիկ Գարսիայի տրանսֆերային իրավունքները հիմա։ Կումանը նույնպես ցանկանում էր տեսնել նրան թիմի կազմում։ Նրա տեղափոխությունը կարող է մեծ ներդրում հանդիսանալ 3 տիտղոս նվաճելու հարցում։ Մենք տեղյակ ենք․ որ «Սիթին» […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Արսենալի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ վարձակալությունը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, որի դիմաց «արքայական» ակումբը կստանա 2 մլն եվրո։ Հատկանշական է, որ վարձակալության ավարտից հետո «զինագործները» խաղացողին գնելու անմիջական իրավունք չեն ունենա։ Նոր ակումբի կազմում Էդեգորը հանդես կգա «11» համարի մարզաշապիկով։ Հիշեցնենք, որ Մարտին […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է հունական Սուպերլիգան ներկայացնող ՊԱՕԿ-ի պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել ճապոնացի ֆուտբոլիստ Շինջի Կագավայի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև կնքված պայամանագիրն ուժի մեջ է լինելու մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։ Շինջի Կավագան առավել հայտնի է «Բորուսիա Դորտմունդում» (2010-2012 թթ․, 2014-2019 թթ․) և «Մանեչսթեր Յունայթեդում» (2012-2014թթ․) ունեցած մրցելույթներով։ Այդ երկու ակումբների կազմում նա […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Սևիլիայի» պաշտոնական կայքը, ակումբը «Ատալանտայից» գնել է Ալեխանդրո Գոմեսի տրանսֆերային իրավունքները։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը, իսկ անդալուսական ակումբը 32-ամյա ֆուտբոլիստի դիմաց վճարել է 5․5 մլն եվրո, որին հետագայում ևս 3 մլն եվրո կավելանա բոնուսների տեսքով։ Գոմեսը նոր ակումբի կազմում ընտրել է «27» համարի մարզաշապիկը։ […]
Ավելին
«Ատալանտայի» կիսապաշտպան Ալեխանդրո Պապու Գոմեսը առավել քան մոտ է «Սևիլիա» տեղափոխվելուն։ Ինչպես տեղեկացնում է Ֆաբրիցիո Ռոմանոն, 32-ամյա արգետնինացի ֆուտբոլիստն իր գործակալի հետ մեկնել է Սևիլիա, որպեսզի ավարտին հասցնի իր տեղափոխությունն անդալուսական ակումբ։ Հայտնի է, որ Գոմեսին օդանավակայանում դիմավորել է «Սևիլիայի» սպորտային տնօրեն Ռամոն Մոնչին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Սևիլիան» Գոմեսի դիմաց «Ատալանտային» կվճարի 5․5 […]
Ավելին
1 228 229 230 231 232 313

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023