«Բավարիայի» պաշտպան Բենժամեն Պավարը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է GFFN-ը, ֆրանսիացի պաշտպանի ապագան մյունխենյան ակումբում մշուշոտ է, իսկ ստեղծված իրավիճակից ցանկանում են օգտվել «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Ատլետիկո Մադրիդն» ու «Յուվենտուսը», որոնք հետաքրքրված են 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։ Ինքը` Պավարը, նույնպես կասկածում է, որ պետք է մրցելույթները շարունակի «Բավարիայի» կազմում։ Կորոնավիրուսի համաճարակը մեծ […]
Ավելին
«Բարսելոնայի», «Լիվերպուլի» և «Ատլետիկո Մադրիդի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսը, ամենայն հավանականությամբ, ազատ գործայալի կարգավիճակով կտեղափոխվի Ուրուգվայը ներկայացնող «Նասիոնալ»։ Ինչպես տեղեկացնում է Sport 890-ի լրագրող Ռոդրի Վասկեսը, 35-ամյա հարձակվողը մինչև ԱԱ-2022-ի մեկնարկը պայմանագիր կկնքի Մոնտեվիդեոն ներկայացնող ակումբի հետ։ Հատկանշական է, որ «Էլ պիստոլերոն» հենց «Նասիոնալի» սան է, որի համակարգում հանդես է եկել 2003-06 թթ., ինչից հետո […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Արսենալի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոյին։ Կողմերի միջև կնքվել է 4 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ «Զինագործները» գործարքի դիմաց «քաղաքաբնակներին» վճարել են 35 մլն եվրո։ Հիշեցնենք, որ ուկրաինացի ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիում» հանդես էր գալիս 2016 թ. հուլիսից` անցկացրած 127 խաղում դառնալով […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, «Բարսելոնան» թիմի նորեկ Ռոբերտ Լևանդովսկիին խոստացել է, որ կտրամադրի «9» համարի խաղաշապիկը։ Աղբյուրի փոխանցմամբ` կատալոնական ակումբն այդ կերպ ցանկանում է լեհ ֆուտբոլիստի մարզաշապիկներն օգտագործել նաև կոմերցիոն նպատակով` դրանց վաճառքից ապահովելով մեծ շահույթ։ «Բլաուգրանայի» ֆինանսական բաժնի աշխատակիցները հաշվել են, որ Լևանդովսկիի մարզաշապիկների վաճառքից հնարավոր կլինի աշխատել մոտ 20 մլն եվրո։ Հատկանշական […]
Ավելին
Ինչպես հայտնում է մեքսիկական «Պումասի» մամուլի ծառայությունը, ակումբը պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեսի հետ։ Ըստ ինսայդեր ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 1 տարով, մինչև 2023 թ. հունիսի 30-ը։ Գործարքն ավարտին հասցնելու համար Ալվեսն ու «Պումասի» ղեկավարությունը ստորագրել են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, իսկ 39-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի համար բուժզննում կանցնի […]
Ավելին
«Բավարիան» շարունակում է միջմրցաշրջանային հատվածն ու մեկնել է ԱՄՆ և ընկերական հանդիպում անցկացրեց «Դի ՍԻ Յունայթեդի» հետ։ Մյունխենյան ակումբը գերգոլառատ խաղում հաղթեց 6:2 հաշվով։ «Բավարական մեքենայի» կազմում առաջին գոլերը խփեցին թիմի նորեկներ Սադիո Մանեն ու Մաթիյս դե Լիխտը, մեկական անգամ էլ աչքի ընկան Սերժ Գնաբրին, Մարսել Զաբթիցերը, Ջոշուա Զիրկզեն ու Թոմաս Մյուլլերը։ Ուեյն Ռունիի թիմի […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Էդինսոն Կավանին, ամենայն հավանականությամբ, ազատ գործակալի կարգավիճակով կհամալրի «Վիլյառեալի» շարքերը։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «դեղին սուզանավը» 35-ամյա հարձակվողի հետ հասել է սկզբունքային համաձայնության։ Այդուհանդերձ, գործարքն ավարտին հասցնելու համար կա խոչընդոտ։ Բանն այն է, որ «Վիլյառեալը», որպեսզի չխախտի ֆինանսական fair-play-ի կանոնները, պետք է վաճառի իր ֆուտբոլիստներից մեկին, ինչից հետո նոր կկարողանա պայմանագիր […]
Ավելին
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է մյունխենյան ակումբի արդեն նախկին հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի տեղափոխությունը «Բարսելոնա». ««Բարսելոնան» միակ ակումբն է, որը գումար չունի, սակայն գնում է բոլոր ֆուտբոլիստներին, որոնց ցանկանում է։ Ես չգիտեմ` ինչպես են նրանք դա անում։ Դա մի տեսակ տարօրինակ է և խելագարություն»,- 34-ամյա մասնագետի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Հիշեցնենք, որ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ռոմայի» պաշտոնական կայքը, ակումբն ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել «Յուվենտուսի» նախկին հարձկվող Պաուլո Դիբալայի հետ։ Կողմերի միջև կնքվել է 3 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ Արգենտինացի հարձակվողը «գայլերի» կազմում հանդես կգա «21» համարի մարզաշապիկով։ Հիշեցնենք, որ Պաուլո Դիբալան «Յուվենտուսի» կազմում հանդես էր գալիս 2015 թ. […]
Ավելին
«Տորինոյի» կենտրոնական պաշտպան Գլեյսոն Բրեմերը կարիերան կշարունակի «Յուվենտուսի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, երկու ակումբները գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «բյանկոներիները» «ցլերին» կվճարեն 40+7 մլն եվրո։ Ակնկլավում է, որ բրազիլացի պաշտպանը «Յուվենտուսի» հետ պայմանագիրը կկնքի մինչև 2027 թ. հունիսի 30-ը, իսկ նրա տարեկան աշխատավարձը կլինի 5 մլն եվրո։ Նշենք, որ […]
Ավելին
1 119 120 121 122 123 313

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023