Հայտնի է դարձել, թե «Ռեալն» ինչպես է վերաբերվում այն փաստին, որ «Բարսելոնան» նույնպես հետաքրքրված է «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդի ծառայություններով։ Ինչպես գրում է Onda Cero-ն, «արքայական» ակումբի ղեկավությունը վստահ է, որ «Բարսելոնան» ֆինանսական միջոցներ չունի, որպեսզի վճարի 20-ամյա ֆուտբոլիստի համար պահանջվող 150 մլն եվրոն։ Խաղացողի տրանսֆերի դիմաց հենց այդքան է ցանկանում վաստակել դորտմունդյան ակումբը։ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 29-րդ տուրի շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ հետնապահների թվում ընթացող «Էյբարի» նկատմամբ։ Ինչպես տեղեկացնում է Mister Chip-ը, «արքայական» ակումբը Ֆլորենտինո Պերեսի նախագահության օրոք անցկացրել է 1000-րդ պաշտոնական հանդիպումը։ Այդ ընթացքում «Ռեալը» տոնել է 656 հաղթանակ, 172 հանդիպում ավարտել է ոչ-ոքի, նույնքան հանդիպում էլ պարտվել է՝ գնդակների 2320։1027 […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 29-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Էյբարի» դեմ։ Ինչպես և սպասվում էր, խաղը մեկնարկեց «արքայական» ակումբի առավելությամբ, որի ֆուտբոլիստները տարածքային և խաղային լուրջ առավելություն ունեին։ Հանդիպման հենց մեկնարկում՝ 4-րդ րոպեին, Կարիմ Բենզեման բացեց խաղի հաշիվը, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Իսիդրո Դիաս դե Մերան չհաշվեց գոլը, քանի որ ֆրանսիացի հարձակվողը […]
Ավելին
«Ռեալի» եզրային ֆուտբոլիստ Լուկաս Վասկեսը, ամենայն հավանակությամբ, ամռանն ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա ակումբից։ Ինչպես տեղեկացնում է ABC-ն, կողմերը նոր պայմանագրի կնքման հարցում չեն կարողանում համաձայնության հասնել։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբը 29-ամյա ֆուտբոլիստին 3 տարվա պայմանագիր է առաջարկել՝ աշխատավարձի 10% կրճատմամբ, ինչը չի գոհացրել Վասկեսին։ Նշվում է, որ իսպանացի ֆուտբոլիստը մերժել է հարազատ ակումբին և կարծես […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ռեալի» պաշտոնական կայքը, թիմի ավագ Սերխիո Ռամոսը նոր վնասվածք է ստացել։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 35-ամյա պաշտպանի մոտ ախտորոշվել է սրունքի մկանների վնասվածք, որը նա ստացել է Իսպանիայի հավաքականի ճամբարում։ Իսպանացի լրագրող Խոսե Լուիս Սանչեսն էլ հայտնում է, որ այդ վնասվածքի պատճառով Ռամոսը բաց կթողնի նվազագույնը 1 ամիս։ Այսպիսով, Սերխիո Ռամոսը «արքայական» ակումբին չի […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդի գործակալ Մինո Ռայոլան և հայրը՝ Ալֆ-Ինգե Հալանդը մեկնել են Բարսելոնա։ Կատալոնիայի մայրաքաղաքում նրանք հանդիպել էին «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ, ինչից հետո չարտերային չվերտով Ռայոլան ու Հալանդը մեկնել են նաև Մադրիդ, որտեղ նրանք պետք է հանդիպեն «Ռեալի» ներկայացուցիչիների հետ։ Այդ մասին տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցո […]
Ավելին
«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կկանգնի դատարանի առջև՝ Ֆրանսիայի հավաքականում իր նախկին խաղընկեր Մաթյո Վալբուենային շանտաժ անելու գործով։ Դատական լսումները տեղի կունենան սույն թվականի հոկտեմբերի 20-22-ը Վերսալում։ Ինչպես տեղեկացնում է L’Equipe-ը, եթե Բենզեմայի մեղքն ապացուցվի, ապա նրան կսպառնա 5 տարվա ազատազրկում, ինչպես նաև ֆրանսիացի հարձակվողը ստիպված կլինի վճարել 75 հազար եվրո տուգանք։ Հիշեցնենք, որ Կարիմ Բենզեման […]
Ավելին
Սպորտի միջազգային հետազոտությունների կենտրոնը՝ CIES -ն ամփոփել է 2021 թվականի առաջին քառորդի ֆուտբոլային արդյունքները՝ գնահատելով թոփ-5 առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստներին։ Հետազոտությունների կենտրոնը յուրահատուկ մեթոդ է մշակել, որը թույլ է տալիս գնահատել ֆուտբոլիստների օգտակարությունը՝ անկախ այն բանից, թե որ դիրքում է հանդես գալիս նա։ CIES-ը գնահատել է թոփ-5 լիգաների 98 ակումբների բոլոր ֆուտբոլիստներին, սակայն վերջնական ցանկում […]
Ավելին
Դեռևս անհայտ է «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ապագան, ում պայմանագիրն «արքայական» ակումբի հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը, իսկ ֆրանսիացի մասնագետը դեռևս երբեք որևէ ակնարկ չի արել, որ պատրաստվում է մնալ «սերուցքայինների» ղեկին։ Ինչպես տեղեկացնում է AS-ը, Զիդանը հետաքրքրված է «Յուվենտուսը» և Ֆրանսիայի հավաքականը գլխավորելու տարբերակներով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ հենց այդ պատճառով մադրիդյան ակումբը սկսել […]
Ավելին
«Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդի ապագան շարունակում է մնալ մշուշոտ․ նրա ծառայություններով մի շարք թոփ ակումբներ են հետաքրքրված։ Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, գերմանական ակումբը սահմանել է իր ֆուտբոլիստի հրաժարագինը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բորուսիան» իր ֆուտբոլիստին գնահատում է 180 մլն եվրո և հուսով է, որ այդ գինը կվախեցնի գրանդ ակումբներին։ Բացի դրանից, ակումբում հույս ունեն, որ 20-ամյա […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025