Աղբյուր․ «Ռեալը տրանսֆերի է հանել Ազարին»

Աղբյուր․ «Ռեալը տրանսֆերի է հանել Ազարին»

06/05/2021 - 18:57

«Ռեալի» վինգեր Էդեն Ազարը , ամենայն հավանականությամբ, գալիք ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կհեռանա ակումբից։

Ինչպես տեղեկացնում է El Chiringuito TV-ի լրագրող Խոսեպ Պեդրերոլը, «արքայական» ակումբը տրանսֆերի է հանել բելգիացի ֆուտբոլիստին։

««Ռեալի» նպատակը Մբապեին գնելն է, իսկ Ազարը տրանսֆերի է հանվել, քանի որ նրան չեն համարում անձեռնմխելի։

Ակումբին այժմ պետք է նրան վաճառել այնպիսի ակումբ, որը ցույց չի տալիս բարձր արդյունքներ, այլ պարզապես սիրում է ֆուտբոլ խաղալ, ինչը բարդ կլինի»,- նշել է Պեդրերոլը։

Հիշեցնենք, որ Ազարը մադրիդյան ակումբի շարքերը համալրել է 2019 թ․ ամռանը։ Այդ ժամանակ «Ռեալը» խաղացողի դիմաց «Չելսիին» վճարել է 115 մլն եվրո։ 30-ամյա ֆուտբոլիստը մինչ այս պահը «սերուցքայինների» կազմում անցկացրել է ընդամենը 40 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Հավելենք, որ բելգիացի ֆուտբոլիստը «Ռեալ» տեղափվելուց ի վեր ստացել է 11 վնասվածք, որոնց պատճառով բացակայել է 359 օր կամ 58 հանդիպում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023