Թրիլլեր Վալենսիայում․ Բարսելոնան ձախողում է չեմպիոնական պայքարը🎥

Թրիլլեր Վալենսիայում․ Բարսելոնան ձախողում է չեմպիոնական պայքարը🎥

12/05/2021 - 01:52

Իսպանական Լա լիգաՅԻ 36-րդ տուրի շրջանակում չեմպիոնության համար պսյքարող «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Լևանտեի» դեմ։

Հանդիպման առաջին խաղակեսում կատալոնական ակումբն ուներ տարածքային և խաղային լուրջ առավելություն, ինչի արդյունքում նախքան ընդմիջման գնալը երկու գնդակի առավելություն ստացավ․ 25-րդ ու 34-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Լեո Մեսսին ու Պեդրին։

Արգենտինացի հարձակվողը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփեց իր 29-րդ գնդակը և վստահորեն գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում էլ Ռոնալդ կումանի սաները շարունակում էին վերահսկել հանդիպման ընթացքը, սակայն, ինչպես ամպրոպ անամ երնքում, «Լևանտեի» ֆուտբոլիստները շատ արագ վերադարձան խաղ, քանի որ 57 ու 59-րդ րոպեներին երկու գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը, իսկ գոլերն իրենց անվան դիմաց գրանցեցին Գուստավո Մելերոն և Խոսե Լուիս Մորալեսը։

Վալենսիական ակումբի ուրախությունը կարճ տևեց, քանի որ արդեն 64-րդ րոպեին «Բարսելոնայի» ֆուտբոլիստները Ուսման Դեմբելեի ջանքերով կրկին առաջ անցան հասշվի մեջ։

Խաղավարտին մոտ դաշտում հիմնականում հանգիստ պայքար էր ընթանում, ինչը միանշանակ կատալոնացիների սցենարով էր, սակայն Պակո Լոպեսի սաները, մեղմ ասած, համաձայն չէին պարտության մտքի հետ և 83-րդ րոպեին Սերխիո Լեոնը կրկին հավասարեցրեց հաշիվը՝ դարձնելով այն 3։3։

Խաղավարտին մոտ «Բարսելոնայի» ֆուտբոլիստներն այլևս ուժ չունեին, որպեսզի հաղթանակ կորզեին, իսկ հանդիպումն ավարտվեց 3։3 հաշվով։

Այսպիսով, «կապտանռնագույնները» չկարողացան կոտրել «Լևանտեի» դիմադրությունը՝ կորցնելով անչափ կարևոր միավորներ։

Այս ոչ-ոքիից հետո Կումանի թիմը վաստակեց 76 միավոր, շրջանցեց «Ռեալին»՝ ժամանակավորապես բարձրանալով 2-րդ հորիզոնական։ «Արքայական» ակումբն ընթացիկ տուրում դեռ չի անցկացրել իր հանդիպումը և իր ակտիվում ունի 75 միավոր։

Առաջնության առաջատարն էլ 77 միավորով «Ատլետիկոն» է, որը նույնպես դեռ մեկ հանդիպում պակաս է անցկացրել

Ինչ վերաբերում է «Լևանտեին», ապա վալենսիական ակումբը վաստակեց 40 միավոր և բարձրացավ 13-րդ հորիզոնական։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023