Անհավանական Ֆրանսիա! «Եռագույնները» 14 գոլ խփեցին Ջիբրալթարին 🎥

Անհավանական Ֆրանսիա! «Եռագույնները» 14 գոլ խփեցին Ջիբրալթարին 🎥

19/11/2023 - 09:38

Եվրո-2024-ի որակավորման փուլի 9-րդ տուրում Ֆրանսիայի հավաքականը B խմբի շրջանակում Նիցցայի «Ալիանց Ռիվերա» մարզադաշտում մրցեց Ջիբրալթարի ընտրանու դեմ։

«Եռագույնները» պարզապես անհավանական հանդիպում անցկացրին` մրցակցի դարպասն ուղարկելով 14 անպատասխան գնդակ։

Դիդիե Դեշամի թիմից հեթ-տրրիկի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն, Կինգսլի Կոմանն ու Օլիվիե Ժիրուն իրենց անվան դիմաց դուբլ գրանցեցին, Ժոնաթան Կլոսը, Ուորեն Զայիր-Էմերին, Մարկուս Թյուրամը, Ադրիեն Ռաբիոն, Ուսման Դեմբելեն ու Յուսուֆ Ֆոֆանան աչքի ընկան մեկական անգամ, իսկ հյուրերի պաշտպան Էթան Սանթոսը գրավեց սեփական դարպասը։

B խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

Նիդեռլանդներ 1:0 Իռլանդիա

B խմբի մրցաշարային աղյուսակն այժմ ունի հետևյալ տեսքը.

  1. Ֆրանսիա – 21 միավոր
  2. Նիդեռլանդներ – 15
  3. Հունաստան – 12
  4. Իռլանդիա (անցկացրած 8 խաղ) – 6
  5. Ջիբրալթար – 0

Նշենք, որ այս խմբից Ֆրանսիայի ու Նիդեռլանդների հավաքականներն արդեն նվաճել են Եվրո-2024-ի ուղեգիր, իսկ Հունաստանը մասնակցելու է Ազգերի լիգայի C դիվիզիոնի փլեյ-օֆֆ-ին, որի միջոցով նույնպես հնարավորություն կունենա պայքարել Եվրոպայի առաջնության խմբային փուլում հայտնվելու համար։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023