Հունվարի 19-ին ՖԻՖԱ-ի շտաբ-բնակարաում՝ Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում, կայացավ աշխարհի ակումբային առաջնության վիճակահանությունը, որը տեղի է ունենալու Քաթարում: Մրցաշարը կկայանա փետրվարի 4-11-ը։ Վիճակահանության արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը․ 2-րդ փուլ «Տիգրես» (Մեքսիկա, ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող) – «Ուլսան Հյունդայի» (Հարավային Կորեա, ասիական ՉԼ-ի հաղթող) «Ալ Դուհայիլ» (Քաթար, ընդունող երկրի ներկայացուցիչ) – «Ալ Ահլի» (Եգիպտոս, Աֆրիկայի ՉԼ-ի […]
Ավելին
Հունվարի 6-ին՝ վաղ առավոտյան կայացավ Լիբերտադորեսի գավաթի (Լատինական Ամերիկայի Չեմպիոնների լիգա) 2020/21 խաղարկության առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը։ Լիբերտադորեսի գավաթի խաղարկության վերջին տարիների ամենահաջողակ ակումբներից մեկը՝ արգենտինական «Ռիվեր Փլեյթը» «Մոնումենտալ» մարզադաշտում մրցեց բրազիլական «Պալմեյրասի» դեմ։ Հանդիպումը մեկնարկեց արգենտինական թիմի առավելությամբ, որի ֆուտբոլիստները մի շարք իրական գոլային պահեր ստեղծեցին, որոնք չկարողացան վերածել գոլի, իսկ խաղի հաշիվը 27-րդ րոպեին […]
Ավելին
ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիի եղբայր՝ Գիլերմեն, ով նաև խաղացողի գործակալն է, նշել է, որ խաղացողի ծառայություններով հետաքրքրված են մի շարք լատինաամերիկյան ակումբներ․ «Հարավամերիկյան մի շարք ակումբներից հետաքրքրվածություն կա Էդինսոնի նկատմամբ։ «Ֆլամենգոն», «Պալմեյրասը», «Բոկա Խունիորսը», «Ինտերնասիոնալը» պատրաստ են պայմանագիր առաջարկել, սակայն կարող է ամեն ինչ տեղի ունենալ։ Էդինսոնի ծառայություններով հետաքրքրված են շատ ակումբներ, սակայն «Նապոլիի» հետ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է AS-ը, կատալոնական «Բարսելոնան» բրազիլական «Պալմեյրասի» հետ համաձայնեցրել է 21-ամյա կիսապաշտպան Մաթեուս Ֆերնանդեսի տրանսֆերը։ Ակումբը խաղացողի համար կվճարի 7 մլն եվրո։ Ըստ աղբյուրի՝ խաղացողն այսօր բուժզննում կանցնի և 5 տարվա պայմանագիր կկնքի նոր ակումբի հետ։ «Բարսելոնան» տրանսֆերի հաստատումից անմիջապես հետո խաղացողին վարձակալական հիմունքներով կտրամադրի «Վալյադոլիդին»։
Ավելին
Ըստ Globoesporte-ի՝ կատալոնական «Բարսելոնան» ձեռք կբերի բրազիլական «Պալմեյրասում» հանդես եկող 21-ամյա կիսապաշտպան Մաթեուս Ֆերնանդեսի տրանսֆերը։ Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, կատալոնական ակումբի ղեկավարները պատրաստ են խաղացողի տրանսֆերի դիմաց վճարել 11 մլն եվրո։ 7 մլնը կվճարեն նախապես, իսկ մնացած 4-ը բոնուսների տեսքով։ Նշվում է, որ Ֆերնանդեշը կմնա «Պալմեյրասի» տրամադրության տակ այնքան ժամանակ, մինչև տրանսֆերը պաշտոնապես ձևակերպվի: Ֆերնանդեսն […]
Ավելին
Բրազիլական Ա սերիայի 38-րդ տուրի շրջանակում «Կրուզեյրոն» սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտվելով «Պալմեյրասին»՝ դուրս է մնացել բարձրագույն առաջնությունից։ 0։2 հաշվի ժամանակ տանտերերի երկրպագուները սկսել են կոտրել մարզադաշտի նստատեղերը և փորձել են մտնել խաղադաշտ։ Մարզադաշտը պաշտպանող ոստիկանները ստիպված են եղել օգտագործել ձայնային նռնակներ՝ երկրպագուներին հանգստացնելու համար, ինչը նրանց հաջողվել է։
Ավելին
1 2 3 4

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023