Այսօր կմեկնարկի     Աշխարհի ակումբային առաջնությունը

Այսօր կմեկնարկի Աշխարհի ակումբային առաջնությունը

03/02/2022 - 14:45

Այսօր` փետրվարի 3-ին` Արաբական Միացյալ Էմերիություններում կմեկարկի Աշխարհի ակումբային առաջնությունը։

Մրցաշարին, ինչպես միշտ, մասնակցելու են բոլոր աշխարահամասերի, ինչպես նաև ընդունող երկրի` ԱՄԷ-ի գործող չեմպիոնը։

Հատկանշական է, որ, ամենայն հավանականությամբ, մրցաշարն այս ձևաչափով անցկացվելու է վերջին անգամ։

Սպասվում է, որ մրցաշարի հաջորդ խաղարկությանը կմասնակցեն 24 ակումբներ, որը կանցկացվի յուրաքանչյուր 4 տարին մեկ անգամ։

Այդ կերպ ՖԻՖԱ-ն մտադիր է լիարժեք փոխարինել Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը, որը հավաքականների մակարդակով նույնպես անցկացվում էր 4 տարին մեկ անգամ։

Աշխարհի ակումբային առաջնությանն այս անգամ մասնակցելու են հետևյալ ակումբները.

  • «Չելսի» (Եվրոպա, Անգլիա)
  • «Պալմեյրաս» (Հարավային Ամերիկա, Բրազիլիա)
  • «Մոնտերեյ» (Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկա, Մեքսիկա)
  • «Ալ Հիլալ» (Ասիա, Սաուդյան Արաբիա)
  • «Ալ Ահլի» (Աֆրիկա, Եգիպտոս)
  • «Փիրե» (Օվկիանիա, Թաիթի)
  • «Ալ Ջազիրա» (ԱՄԷ)

Նշենք, որ մրցաշարի բացման խաղում «Ալ Ջազիրան» կմրցի «Փիրեի» դեմ, որի հաղթողը 1/4 եզրափակիչում կհանդիպի «Ալ Հիլալին»։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 20:30-ին։

Հավելենք, որ «Չելսին» պայքարը կսկսի կիսաեզրափակիչից, որի շրջանակում մրցելու է «Ալ Հիլալ» – «Ալ Ջազիրա»/«Փիրե» դիմակայության հաղթողի դեմ։

«Պալմեյրասը» նույնպես պայքարն սկսելու է կիսաեզրափակիչից և կմրցի «Մոնտերեյ» – «Ալ Ահլի» զույգի հաղթողի դեմ։

Մրցաշարը կանցկացվի փետրվարի 3-12-ը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023