Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունը մոտենում է իր տրամաբանական ավարտին. մնացել է պարզել միայն «ականջավոր» գավաթի հաղթողին, իսկ եզրափակիչում միմյանց դեմ են մրցելու «Լիվերպուլն» ու «Ռեալ Մադրիդը»։ Չեմպիոնների լիգայի յուրաքանչյուր հանդիպման ավարտից հետո հեղինակավոր SofaScore վիճակագրական ընկերության հավելվածում երկրպագուները կարողանում են 1-10 բալային համակարգով գնահատել այն։ Վիճակագրական ընկերությունը հրապարակել է մրցաշարի ընթացիկ խաղարկության ամենաբարձր գնահատական ունեցող […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի շրջանակում «Էվերտոնը» Լիվերպուլի «Գուդիսոն Պարկ» մարզադաշտում մրցեց «Չելսիի» դեմ։ Հանդիպման ընթացքում, չնայած «ազնվականներն» ունեին տարածքային ու խաղային լուրջ առավելություն, միևնույնն է, չկարողացան կոտրել մրցակցի դիմադրությունը։ Դեռ ավելին` Ֆրենկ Լեմպարդի թիմը 47-րդ րոպեին Ռիչարլիսոնի ջանքերով բացեց հանդիպման հաշիվն ու կարողացավ պահպանել հաղթական հաշիվը։ Նշենք, որ հանդիպման հերոս դարձավ «Էվերտոնի» դարպասապահ Ջորդան […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Չելսիի» կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռյուդիգերն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, ամենայն հավանականությամբ, ազատ գործակալի կարգավիճակով կարիերան կշարունակի «Ռեալ Մադրիդի» կազմում. գերմանացի պաշտպանն անձնական պայմանագիր է համաձայնեցրել «արքայական» ակումբի հետ։ Marca-ին մի շարք մանրամասներ է հաջողվել պարզել կողմերի միջև կնքվելիք պայմանագրից։ 29-ամյա ֆուտբոլիստը «Ռեալում» վաստակելու է տարեկան 9 մլն եվրո աշխատավարձ։ Ռյուդիգերը «սերուցքայինների» […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 34-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» 4:0 հաշվով ջախջախեց «Էսպանյոլին»։ Այդ հաղթանակի շնորհիվ` «արքայական» ակումբն անհասանելի դարձավ մրցակիցների նկատմամբ` առաջնության ավարտից 4 տուր առաջ նվաճելով Լա լիգայի չեմպիոնական տիտղոսը։ Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, Կառլո Անչելոտին դարձավ առաջին մարզիչը, ով նվաճել է եվրոպական թոփ-5 լիգաների չեմպիոնական տիտղոսները։ «Պապա Կառլոն» «Միլանի» հետ դարձել է Ա սերիայի […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր 37-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցեց «Չելսիի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ Մանկունյական ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Կրիշտիանու Ռոնալդուն, ով 62-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ և միավոր փրկեց իր թիմի համար։ Պորտուգալացի հարձակվողը վերջին անգամ «Չելսիի» դեմ խաղերում գոլի հեղինակ դարձել էր 14 տարի անց, երբ 2008 թ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչում […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի շրջանակում «Չելսին» հյուրընկալվելիս մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։ Հանդիպման հենց մեկնարկից Թոմաս Տուխելի թիմը տիրեց նախաձեռնությանն ու նախքան ընդմիջման գնալը ստեղծեց մի շարք իրական գոլային պահեր, սակայն միայն առաջին խաղակեսում Դավիդ դե Խեան «Յունայթեդին» փրկեց 5 անգամ։ Ինչ վերաբերում է տանտերերին, ապա «կարմիր սատանաները» գործնականում ոչնչով աչքի չընկան։ Կողմերն ընդմիջման գնացին […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ կմրցի «Չելսիի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 22:45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Հ2» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 3:4 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»։ Հանդիպումից հետո «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին փոքրիկ հարցազրույց է տվել beIN Sports-ին, որի ընթացքում լրագրողը իտալացի մասնագետին հարց է տվել «Չելսիի» կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի մասին. «Թոնի Ռյուդիգե՞ր։ Թոնի ի՞նչ։ Ո՞վ է նա (խմբ.` ծիծաղում է)։ Նա դեռևս «Չելսիի» ֆուտբոլիստ է […]
Ավելին
«Չելսիի» կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռյուդիգերն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա լոնդոնյան ակումբից։ Ինչպես տեղեկացնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գերմանացի պաշտպանը բանավոր համաձայնության է հասել «Ռեալ Մադրիդի» հետ։ Կողմերը դեռևս պայմանագիր չեն կնքել, սակայն վերջերս տեղի ունեցած նոր հանդիպումից հետո նրանք հասել են վերջնական համաձայնության։ 29-ամյա պաշտպանը մինչև 2026 թ. հունիսի 30-ը պայմանագիր է կնքելու […]
Ավելին
«Չելիսիի» կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռյուդիգերն ազատ գործակալի կարգավիճակով, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Ռեալ Մադրիդ»։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը, «արքայական» ակումբը շատ մոտ է գերմանացի պաշտպանի հետ պայմանագիր կնքելուն։ «Ռեալի» ղեկավարները վերականգնել են բանակցությունները Ռյուդիգերի ներկայացուցիչների հետ, ովքեր 29-ամյա պաշտպանի` «Չելսիի» կազմում Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում մադրիդյան ակումբի դեմ խաղում […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023