Պաշտոնական. Ժորժինիոն տեղափոխվեց Արսենալ

Պաշտոնական. Ժորժինիոն տեղափոխվեց Արսենալ

01/02/2023 - 01:06

Ինչպես տեղեկացնում է «Արսենալի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Չելսիի» կիսապաշտպան Ժորժինիոյին։

Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որն ունի այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։

«Զինագործները» 31-ամյա ֆուտբոլիստի դիմաց «ազնվականներին» վճարել են 11.3 մլն եվրո, որին հետագայում ավելանալու են նաև տարբեր հավելավճարներ։

Նշենք, որ իտալացի ֆուտբոլիստն «Արսենալի» կազմում հանդես է գալու «20» համարի մարզաշապիկով։

Հավելենք, որ Ժորժինիոն «Չելսիի» կազմում հանդես էր գալիս 2018 թ. հուլիսից` անցկացրած 213 խաղում դառնալով 29 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023