Պաշտոնական. Չելսին ևս մեկ խոշոր տրանսֆեր է իրականացրել

Պաշտոնական. Չելսին ևս մեկ խոշոր տրանսֆեր է իրականացրել

21/01/2023 - 19:22

Ինչպես տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է ՊՍՎ-ի վինգեր Նոնի Մադուեկեին։

Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2023 թ. հունիսի 30-ը, որն ունի այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։

«Ազնվականները» 20-ամյա հարձակվողի դիմաց վճարել են 35 մլն եվրո։

Նշենք, որ անգլիացի ֆուտբոլիստը հոլանդալան ակումբի կազմում հանդես էր գալիս 2018 թ. հուլիսից` անցկացրած 80 խաղում դառնալով 20 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023