Արգենտինայի ազգային հավաքականն ԱԱ-2026-ից առաջ վերջին ընկերական հանդիպումն անցկացրեց` 3:0 հաշվով հաղթելով Իսլանդիայի թիմին։ «Ալբիսլեստեից» մեկական գոլ խփեցին Վալենտին Բարկոն, «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին ու Տիագո Ալմադան։ Աշխարհի գործող չեմպիոնը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 17-ին` Մունդիալի J խմբի առաջին տուրում մրցելով Ալժիրի թիմի դեմ։ Իսլանդացիներն Ազգերի լիգայի C դիվիզժոնի 4-րդ խմբի առաջին տուրում […]
Ավելին
ՖիՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է ԱԱ-2026-ի բացման` Մեքսիկա – ՀԱՀ հանդիպման մրցավարական անձկազմը։ Գլխավոր մրցավար – Վիլտոն Սամպայո (Բրազիլիա)։ Եզրային մրցավարներ – Բրունո Պիրես, Բրունո Բոսկիլիա (երկուսն էլ` Բրազիլիա)։ Տեսաօգնականներ – Նիկոլաս Գալյո (Կոլումբիա), Խուան Լարա (Չիլի), Ժերոմ Բրիզար (Ֆրանսիա)։ Չորրորդ մրցավար – Խուան Գաբրիել Բենտիես (Պարագվայ)։ Պահեստային մրցավար – Էդուարդո Կարդոսո (Պարագվայ)։ 44-ամյա Սամպայոն […]
Ավելին
Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվողը խոսել է ԱԱ-2026-ում «Եռագույնների» գլխավոր նպատակը, հայտնում է As-ը։ «Մեր նպատակը չեմպիոն դառնալն է։ Մեկնում ենք Միացյալ Նահանգներ` աշխարհի առաջնությունը հաղթելու։ Չեմ ընկալում այն խոսույթը, թե իբր մեր նպատակը կիսաեզրափակիչ հասնելն է։ Եթե մեր նպատակը կիսաեզրափակիչ հասնելն է, ապա կհասնենք այդ փուլ ու չե՞նք պայքարի, ձեռնունայն կվերադառնա՞նք տուն։ Ո՛չ, մեր նպատակը […]
Ավելին
Իսպանիայի ազգային հավաքականն ԱԱ-2026-ից առաջ վերջին ընկերական հանդիպումն է անցկացրել` Մեքսիկայի Պուեբլա քաղաքում 3:1 հաշվով հաղթելով Պերուի թիմին։ Եվրոպայի գործող չեմպիոնից գոլերը խփել են Միկել Օյարսաբալն ու Պեդրին, իսկ մրցակցի դարպասապահ Պեդրո Գալեսյեն ինքնագոլ է գրանցել։ Պերուացիներից աչքի է ընկել Խայրո Վելեսը։ «Ֆուրիա ռոխան» հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 15-ին` Մունդիալի H խմբի առաջին տուրում Ատլանտայում […]
Ավելին
Ֆրանսիայի ազգային հավաքականն ԱԱ-2026-ից առաջ վերջին ընկերական հանդիպումն է անցկացրել` Լիլում 3:1 հաշվով վստահ հաղթանակ տանելով Հյուսիսային Իռլանդիայի թիմի նկատմամբ։ «Եռագույններից» ֆանտաստիկ հանդիպում է անցկացրել «Բավարիայի» վինգեր Մայքլ Օլիսեն` գրանցելով հեթ-տրիկ։ Բրիտանացիների գոլը խփել է Պատրի Քելին։ Դիդիե Դեշամի գլխավորած թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի արդեն Մունդիալի շրջանակում` I խմբի առաջին տուրում հունիսի 16-ին մրցելով Սենեգալի […]
Ավելին
«Լայպցիգի» կիսապաշտպան Ասան Ուդերաոգոն ընդգրկվել է Գերմանիայի ազգային հավաքականի` ԱԱ-2026-ի համար նախատեսված հայտացուցակում, հայտնում է «Բունդեսթիմի» մամուլի ծառայությունը։ 20-ամյա ֆուտբոլիստը գերմանացիների հայտացուցակում փոխարինել է Լենարտ Կառլին։ «Բավարիայի» 18-ամյա կիսապաշտպանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Մունդիալը։ Գերմանիայի հավաքականը մրցաշարում պայքարը կսկսի հունիսի 14-ին` E խմբի առաջին տուրում մրցելով Կյուրասաոյի թիմի դեմ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. […]
Ավելին
«Արսենալի» պաշտպան Յուրիեն Թիմբերը բաց կթողնի աշխարհի 2026թ. առաջնությունը, հայտնում է Նիդերլանդների հավաքականի մամուլի ծառայությունը։ 24-ամյա պաշտպանը չի հասցրել ապաքինվել աճուկի վնասվածքից։ Նա Ուզբեկստանի հավաքականի հետ ընկերական խաղից հետո կլքի ազգային թիմի ճամբարը։ Թիմբերի փոխարեն «Նարնջագույնների» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մրցաշարի հայտացուցակում ընդգրկել է «Սանդեռլենդի» պաշտպան Լուտսհարել Գերտրույդան։ Նիդերլանդներ – Ուզբեկստան հանդիպումը կկայանա հունիսի 8-ին […]
Ավելին
Մարոկկոյի ու Նորվեգիայի ազգային հավաքականներն ընկերական խաղում չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։ «Ատլասե առյուծներից» հաշիվը 8-րդ րոպեին բացեց Բրահիմ Դիասը, որին «Վիկինգները» 75-ին պատասխանեցին թիմի ավագ Մարտին Էդեգորի դիպուկ հարվածով։ Երկու հավաքականներն էլ ԱԱ-2026-ից առաջ անցկացրին վերջին հանդիպումը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
«Ատալանտայի» կիսապաշտպան Էդերսոն դոս Սանթոսն ընգրկվել է Բրազիլիայի ազգային հավաքականի` ԱԱ-2026-ի համար նախատեսված հայտացուցակում, հայտնում է «Պենտակամպիոնների» մամուլի ծառայությունը։ 26-ամյա ֆուտբոլիստը հայտացուցակում փոխարինել է եզրային պաշտպան Վեսլիին։ «Ռոմայի» ֆուտբոլիստը Եգիպտոսի թիմի հետ ընկերական խաղում (2:1) վնասվածք է ստացել և բաց կթողնի Մունդիալը։ Էդերսոնը Բրազիլիայի հավաքականում մասնակցել է 3 հանդիպման։ Նա ազգային թիմում նորամուտը նշել է […]
Ավելին
Իրաքի ազգային հավաքականի` ԱՄՆ ժամանելուց հետո հարձակվող Այմեն Հուսեյնին սահմանապահները բերման են ենթարկել, տեղեկացնում է Flashscore-ը։ Իրավապահները 30-ամյա ֆուտբոլիստին առանձնացրել են Իրաքի հավաքականի պատվիրակության մյուս անդամներից և օդանավակայանում պահել շուրջ 7 ժամ, որոնք նրան հարցաքննել են ու ենթարկել որոշ ստուգումների, անցկացրել վարչական ու ստուգողական ընթացակարգեր։ Հուսեյնի հայրը 2008 թվականին` բանակում ծառայության ժամանակ զոհվել է` մասնակցելով […]
Ավելին
1 8 9 10 11 12 42

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026