Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադի Ֆահդ թագավորի անվան «Միջազգային» մարզադաշտում կայացավ Իտալիայի Սուպերգավաթի 2023 թ. հանդիպումը, որի շրջանակում մրցեցին «Ինտերն» ու «Միլանը»։ Առաջ ընկնելով` նշենք, որ «ներաձուրիները» փայլուն հանդիպում անցկացրին` երեք անպատասխան գնդալ ուղարկելով «ռոսոներիների» դարպասը։ Սիմոնե Ինձզագիի թիմիի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ֆեդերիկո Դիմարկոն, Էդին Ջեկոն ու Լաուտարո Մարտինեսը։ Այսպիսով, «Ինտերը» հաղթեց 3:0 […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Միլանի» պաշտոնական կայքը, ակումբը նոր պայմանագիր է կնքել կիսապաշտպան Իսմայիլ Բենասերի հետ: Կողմերի միջև նոր պայմանագիրը կնքվել է մինչև 2027 թ. հունիսի 30-ը: Նշենք, որ ալժիրցի ֆուտբոլիստը «ռոսոներիների» շարքերը համալրել է 2019 թ. ամռանը, որի կազմում մինչ օրս անցկացրել է 129 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Տորինոն» «Սան Սիրո» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Միլանի» դեմ։ Չնայած հանդիպման մեծ մասում «ռոսոներիներն» ունեին խաղային և տարածքային հսկայական առավելություն, միևնույն է, այդպես էլ չկարողացան հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակում գեթ մեկ գնդակ ուղարկել «ցլերի» դարպասը։ Դեռ ավելին` 114-րդ րոպեին թուրինյան ակումբն իր ունեցած սակավաթիվ գոլային դրվագներից մեկը հակագրոհի արդյունքում վերածեց […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 17-րդ տուրի կենտրոնական խաղում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում մրցեց «Ռոմայի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «ռոսոներիները» ունեին խաղային ու տարածքային շոշափելի առավելություն և մինչև 87-րդ րոպեն հաղթում էին 2:0 հաշվով, սակայն «գայլերն» իրենց մեջ ուժ գտան` խոսափելով պարտությունից։ Ստեֆանո Պիոլիի թիմից աչքի ընկան Պիեր Կալուլուն և Տոմազո Պոբեգան, իսկ հռոմեական ակումբի կազմից գոլերը […]
Ավելին
Գրեթե 2 ամսվա դադարից հետո վերսկսվեց, որի 16-րդ տուրում գործող չեմպիոն «Միլանը» հյուրընկալվելիս մրցեց «Սալերնիտանայի» դեմ։ Ինչպես և սպասվում էր, հանդիպումն սկսվեց «ռոսոներիների» առավելության պայմաններում, ովքեր շատ արագ երկու գնդակի առավելություն ստացան. 10-րդ ու 15-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Ռաֆայել Լեաուն ու Սանդրո Տոնալին։ Հանդիպման մնաված ժամանակահատվածում էլ Ստեֆանո Պիոլիի թիմը կարող էր բազմիցս մեծացնել […]
Ավելին
Գրեթե 2 ամսվա դադարից հետո վերսկսվում է իտալական Ա սերիան, որի 16-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Միլանը» Սալերնոյի «Արեչո» մարզադաշտում կմրցի «Սալերնիտանայի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 15:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Իտալական Ա սերիայի 15-րդ տուրում «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում մրցեց «Ուդինեզեի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական գոլառատ հանդիպում ստացվեց, որն ավարտվեց նեապոլիտանական ակումբի հաղթանակով` 3:2 հաշվով։ Լուչիանո Սպալետիի թիմն արդեն 58-րդ րոպեին վճռել էր հանդիպման ելքն ու հաղթում էր 3:0, սակայն խաղավերջում Ուդինեից ժամանած հյուրերը հետ բերեցին երկու գնդակ։ Տանտերերի գոլերը խփեցին Վիկտոր […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում` Շվեյցարիայի Նիոն քաղաքում, կայացավ Չեմպիոնների լիգայի 2022/23 խաղարկության 1/8 եզրափակիչի վիճակահանությունը։ Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը. «Լայպցիգ» – «Մանչեսթեր Սիթի» «Բրյուգե» – «Բենֆիկա» «Լիվերպուլ» – «Ռեալ Մադրիդ» «Միլան» – «Տոտենհեմ» «Այնտրախտ» – «Նապոլի» «Բորուսիա Դորտմունդ» – «Չելսի» «Ինտեր» – «Պորտու» ՊՍԺ – «Բավարիա» Հավելենք, որ 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան 2023 թ. փետրվարի […]
Ավելին
Այսօր` նոյեմբերի 7-ին` Երևանի ժամանակով 15:00-ից սկսած` Շվեյցարիայի Նիոն քաղաքում` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, կկայանա Չեմպիոնների լիգայի 2022/23 խաղարկության 1/8 եզրափակիչի վիճակահանությունը։ Մրցաշարի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր են նվաճել հետևյալ ակումբները. Առաջին հորիզոնականով` «Նապոլի», «Պորտու», «Բավարիա», «Տոտենհեմ», «Չելսի», «Ռեալ Մադրիդ», «Մանչեսթեր Սիթի», «Բենֆիկա» Երկրորդ հորիզոնականով` «Լիվերպուլ», «Բրյուգե», «Ինտեր», «Այնտրախտ», «Միլան», «Լայպցիգ», «Բորուսիա Դորտմունդ», ՊՍԺ Նշենք, որ 1/8 եզրափակիչի […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 13-րդ րոպեին «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում մրցեց «Սպեցիայի» դեմ։ Ստեֆանո Պիոլիի թիմը, չնայած առաջին խաղակեսում ուներ հսկայական առավելություն, այդուհանդերձ, նախքան ընդմիջում միայն մեկ գնդակ ուղարկեց հյուրերի դարպասը. 21-րդ րոպեին աչքի ընկավ Թեո Էրնանդեսը։ 59-րդ րոպեին, ինչպես ամրոպ անամպ երկնքում, «Սպեցիան» հավասարեցրեց հաշիվը. աչքի ընկավ Դանիել Մալդինին, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են հենց […]
Ավելին
1 27 28 29 30 31 84

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026