«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է ամառային տրանսֆերային պատուհանի առաջին թոփ տրանսֆերն իրականացնելուն։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, մանկունյական ակումբն անձնական պայմանագիր է համաձայնեցրել «Բորուսիա Դորտմունդի» վինգեր Ջեյդոն Սանչոյի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` Սանչոն ու «Յունայթեդը» պայմանագիր են կնքելու մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Այժմ «կարմիր սատանաները» բանակցում են «Բորուսիայի» ղեկավարների հետ տրանսֆերի վերջնական գինը պարզելու […]
Ավելին
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հնարավոր է, փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, պորտուգալացի ֆուտբոլիստի ներկայացուցիչները «Յուվեի» ղեկավարների հետ քննարկում են նրա ապագան, բայց կապի մեջ են նաև այլ ակումբների հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` Ռոնալդուի ներկայացուցիչները կապվել են ՊՍԺ-ի, «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ռեալ Մադրիդի» ղեկավարների հետ, որպեսզի հասկանան, թե որքան է […]
Ավելին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հետաքրքիր տեսանյութ է հրապարակել Twitter-ի իր միկրոբլոգում` արտացոլելով Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականի պաշտպան Կարեն Մուրադյանի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշի արտաքին նմանությունները։ Բացի դրանից, երկու ֆուտբոլիստներն էլ նույն կերպ են իրացնում 11-մետրանոց հարվածը։ ՀՖՖ-ն հետևյալ կերպ է վերնագրել այդ տեսանյութը. «Տպավորություն է, թե «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը Եվրո-2020-ից […]
Ավելին
Պրեմիեր լիգան իր պաշտոնական կայքում հայտնել է, թե ով է ճանաչվել 2020/21 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Աղբյուրի փոխանցմամբ` ԱՊԼ-ի 2020/21 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Ռուբեն Դիաշը։ Պորտուգալացի ֆուտբոլիստը քվեարկության արդյունքում առաջ է անցել իր թիմակից Կևին դե Բրոյնեից, Բրունո Ֆերնանդեշից («Մանչեսթեր Յունայթեդ»), Հարի Քեյնից («Տոտենհեմ»), Ջեք Գրիլիշից («Աստոն Վիլլա»), Մեյսոն Մաունթից […]
Ավելին
Interfootball -ը Telegram-ի իր պաշտոնական ալիքում առաջիկա օրերին կանցկացնի տարբեր հարցումներ` պարզելու համար 2020/21 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։ Յուրաքանչյուր դիրքի համար, ըստ մրցաշրջանում ցուցադրած արդյունքների, կառաջարկվի 8-10 ֆուտբոլիստ, իսկ հարցումը կտևի առավելագույնը 24 ժամ։ Խորհրդանշական հավաքականն արդեն համալրել են «Չելսիի» դարպասապահ Էդուարդ Մենդին և նրա խաղընկեր, աջ պաշտպան Սեզար Ասպիլիկուետան։ Հունիսի 1-ին հարցում տեղադրվեց 2020/21 մրցաշրջանի լավագույն […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգան իր պաշտոնական կայքում ներկայացրել է այն 5 մարզչիներին, ովքեր հավակնելու են 2020/21 մրցաշրջանի «լավագույն մարզիչ» մրցանակին։ Ադբյուրի փոխանցմամբ` մրցանակին հավակնելու են Պեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»), Օլե-Գունար Սուլշերը («Մանչեսթեր Յունայթեդ»), Բրենդան Ռոջերսը («Լեսթեր»), Դևիդ Մոյեսը («Վեսթ Հեմ») և Մարսելո Բելսան («Լիդս»)։ Հավելենք, որ հաղթողին որոշվելու է քվեարկության միջոցով, որը կտևի մինչև հունիսի 3-ը` […]
Ավելին
Եվրոպա լիգայի 2020/21 խաղարկության եզրափակիչ խաղում մայիսի 26-ին «Վիլյառեալը» դրամատիկ պայքարում հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»․ հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1։1 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանով հարվածաշարի օգնությամբ «դեղին սուզանավն» առավելության հասավ 11։10 հաշվով։ Sky Sport-ի տեղեկությամբ Եվրոպա լիգայի խաղարկության եղրափակիչ խաղում հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ «Մանչեսթեր «Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեայի մոտ հայտնվել է մի […]
Ավելին
Լեհաստանի Գդանսկ քաղաքի «Քաղաքային» մարզադաշտում կայացավ Եվրոպա լիգայի 2020/21 մրցաշրջանի եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Վիլյառեալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։ Հանդիպման առաջին խաղակեսը հիմնականում անցավ մանկունյական ակումբի ֆուտբոլիստների տարածքային առավելությամբ, որի ֆուտբոլիստները գնդակին տիրում էին ժամանակի 64 %-ը, սակայն վերջիններիս գործողություններում չկար առանձնապես սրություն։ «Վիլյառեալն» անձնուրաց պաշտպանվեց, համբերեց և իր միակ իրական գոլային պահը […]
Ավելին
Եվրոպա լիգայի 2020/21 խաղարկության եզրափակչի շրջանակում «Վիլյառեալը» Գդանսկում կմրցի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23:00-ին, որի ուղիղ հեռահարձակմանը կարող եք հետևել «Շանթ» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով` այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Ֆրանսիական Onze Mundial պարբերականն իր կայքում քվեարկություն է անցկացրել՝ պարզելու 2020/21 մրցաշրջանի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներին։ Քվարկության արդյունքներով 2020/21 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Ռեալ Մադրիդի» հարձակվող Կարիմ Բենզեման, ով ստացել է ձայների 47․3%-ը։ Ֆրանսիացի հարձակվողին հաջորդում են Լեո Մեսսին («Բարսելոնա», 20․1 %) և Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա», 11․3%)։ Լավագույն տասնյակում տեղ են գտել նաև Կիլիան Մբապեն […]
Ավելին
1 42 43 44 45 46 96

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023